Նախարար Նարեկ Մկրտչյանի եղբայրը չի ենթարկվում պարեկների օրինական պահանջին

Դիտել նաև
Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գույքը. չի հավանել
Իրենց վերջը գալու մասին արտահայտությունը բորբոքեց Ալեն Սիմոնյանին, լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ)
«Նարեկ Պողոսյանը ենթարկվել է վիրահատական բարդ միջամտության»․ Աշոտ Սարգսյան
Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի եղբայրն անտառային հող է վարձակալել. «Հետք»
Նարեկ Մալյանն արդարացվեց, խափանման միջոցը վերացվեց
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ պարեկները փորձում են բերման ենթարկել վարորդի։ Տեսանյութը նկարահանված է մեկ այլ մեքենայից։ Տեսանյութում երևում է, որ վարորդը ըստ էության չի ենթարկվում պարեկային ծառայողների օրինական պահանջին և անգամ ձեռքով փորձում է հարվածել։ Հայտնում է Irakanum.am-ը:
Կայքին հայտնի է դարձել, որ տվյալ վարորդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հարազատ եղբայրն է՝ Մուկուչ Մկրտչյանը։ Ամենայն հավանականությամբ կրտսեր Մկրտչյանը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ եղբայրը նախարար է, և կարող է չենթարկվել պարեկային ծառայողների օրինական պահանջին։