Իսրայելի պաշտպանության նախարարը կմեկնի Ադրբեջան

Դիտել նաև
Ո՞ւմ էին ուղղված Գազայի բնակիչների մասին Էրդողանի խոսքերն, ըստ քաղաքագետի
«Կարճ ասած»․ Այս 5 բանը ունենք հա՛մ մենք, հա՛մ հրեաները, բայց․․․ (տեսանյութ)
Իսրայելում տուժածների շրջանում հայեր չկան. դեսպանությունն իրականացնում է ՀՀ վերադառնալ ցանկացողների գրանցում
Պատերազմը Իսրայելում շարունակվում է, երկուստեք զոհերի թիվը հազարներով են հաշվում
Գազայի հատվածում ու Իսրայելում զոհերի ընդհանուր թիվը անցել է հազարից, իսկ վիրավորներինը՝ մի քանի հազարից
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կայցելի Ադրբեջան՝ ռազմավարական կապերի, տարածաշրջանային կայունության և արդյունաբերական համագործակցության ամրապնդման նպատակով հանդիպումների համար։ Պատվիրակությունը Բաքու կժամանի հուլիսի 12-ի երեկոյան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախատեսվում է, որ այցի ընթացքում, որը կտևի մինչև հուլիսի 14-ը, նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Գալանտի այցը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական կապերը դիվանագիտության, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում։