«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
25
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ»

Իրենց ճոխություններն արդարացնելու համար հերթական անգամ թոզ կփչեն մարդկանց աչքերին

Կառավարությունը պատրաստվում է հուլիսի 1-ից բարձրացնել թոշակներն ու նպաստները։

Միջին կենսաթոշակն ավելի քիչ կբարձրանա, քան նվազագույնը։ Նվազագույնը կավելանա 4,4 հազարով, իսկ միջինը՝ 3,3 հազարով։ Թոշակառուների գերակշիռ մասի թոշակը կբարձրանա 3 հազար դրամով։

Սա է պատճառը, որ աշխատում են միջին կենսաթոշակից ավելի քիչ խոսել։ Թեև շատ ավելի կարևոր է՝ ոչ թե նվազագույն, այլ՝ միջին կենսաթոշակը։

Եթե նվազագույն կենսաթոշակը վերաբերում է մի քանի հազար մարդու, ապա միջին կենսաթոշակը՝ հարյուր-հազարների։

Միջին կենսաթոշակից աշխատում են քիչ խոսել, որովհետև, ինչպես տեսնում ենք, բարձրացումն այս դեպքում շատ ավելի համեստ է։ Չնայած այնպես չէ, որ 4,4 հազար դրամը մեծ բան է փոխելու թոշակառուների կյանքում։

Միջին կենսաթոշակն ավելի քիչ կբարձրանա, որովհետև կառավարությունը որոշել է 10 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցողների համար թոշակներն ավելացնել ընդամենը 3 հազար դրամով։ Այդպիսի թոշակառուների թիվն անգամներով ավելին է, քան նրանցը, ովքեր ունեն 10 տարուց պակաս աշխատանքային ստաժ և ստանում են նվազագույն կեսնաթոշակ։

Ստացվում է, որ թոշակառուն ինչքան քիչ է աշխատել, այնքան խրախուսվում է նրա թոշակի բարձրացումը։

Որքան էլ կառավարությունում սրա անունը դնեն սոցիալական անհավասարության թուլացում, պատճառն իրականում բոլորովին այլ է՝ թոշակառուների հաշվին փորձում են գումարներ տնտեսել։ Տասը տարուց ավելի ստաժ ունեցողները կազմում են թոշակառուների 90-95 տոկոսը, ու նրանց թոշակը 4,4 հազարով կամ այնքանով, որքան նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու դեպքում ավելի մեծ գումարների անհրաժեշտություն կառաջանա։ Իսկ կառավարությունում մտադիր չեն այդքան գումար հատկացնել կենսաթոշակառուներին։ Որտեղ ասես, ինչի համար ասես՝ գումար կծախսեն, բայց երբ հարցը հասնում է թոշակառուների թոշակներին, պարզվում է՝ բյուջեի փողերը քչություն են անում։

Պատահական չէ, որ տարվա կեսից են բարձրացնում թոշակներն ու նպաստները, որպեսզի գումարների կեսը տնտեսեն։

Եթե պիտի ծախսեին, ենթադրենք՝ 10 միլիարդ, այս ձևով կծախսեն 5 միլիարդ։ Բայց կասեն, որ 2023թ. թոշակ ու նպաստ ենք ավելացրել։ Այնինչ՝ այդ ավելացումը լինելու է ոչ թե ամբողջ տարվա, այլ տարվա կեսի կտրվածքով։ Տասներկու ամսվա փոխարեն՝ 6 ամիս։

Մյուս 6 ամիսը մարդկանց խոստումներով են կերակրում՝ մինչև 3 հազար դրամով թոշակ ու նպաստ պիտի բարձրացնեն։

Սա էլ խորամանկության մի ձև է, որն այս իշխանությունները հաճույքով կիրառում են, մոլորեցնում հասարակությանը։

Մեկ անգամ չէ, որ գլուխ են գովացել, թե անցած տարի կենսաթոշակները բարձրացրել են։ Բայց չեն ասում, որ անցած տարի այդ ավելացրած կենսաթոշակները մարդիկ ընդամենը 4 ամիս են ստացել։ Տարվա մնացած 8 ամիսը կենսաթոշակները նույնն են եղել։

Հիմա էլ այս տարի է։ Վաղն էլի կասեն, որ կենսաթոշակներն ու նպաստներն ավելացրել են։ Բայց չեն ասի, որ այդ ավելացումը գործել է միայն տարվա կեսից։ Տարվա մեջ վեց ամիս են մարդիկ դրանից օգտվել։ Մնացած վեց ամիսը կենսաթոշակներն ու նպաստներն ինչպես եղել, այնպես էլ մնացել են նույնը։

Հուլիսի 1-ից մի քանի հազար դրամով նպաստներն էլ կավելանան։ Այս դեպքում էլ դա կարվի նպաստառուների թվի կրճատման հաշվին։ Անցած տարի նպաստ ստացողների քանակը 10 հազարով կրճատել են։ Նրանց հաշվին էլ ավելացնում են մյուսների նպաստը։

Իսկ թե ինչո՞ւ է նպաստառուների քանակը կրճատվել, դա էլ մեկ այլ խորամանկություն է։

Կենսաթոշակները մի քանի հազարով բարձրացնում են, համարում են, որ մարդիկ այլևս նպաստառու չեն, նպաստի կարիք չունեն, հանում են նպաստառուների ցուցակից ու կտրում նպաստը։ Երեք հազար դրամով կենսաթոշակը բարձրացնում են, զրկում են 20-30 հազար, գուցե ավել նպաստից։

Հետո էլ ասում են, թե թոշակ ու նպաստ են բարձրացրել։ Այսպիսի բարձրացումները շատ հաճախ մանիպուլյատիվ բնույթ են կրում։ Ավելի շատ բարձրացումների տպավորություն են ստեղծում, քան իրական արդյունքն է։

Չնայած, եթե նույնիսկ առանց այդ մանր խորամանկություններ անեին, էլի մեծ բան չէ թոշակառուի կամ նպաստառուի համար 3-3,5 հազար դրամի ավելացումը։ Դրանով մարդկանց կյանքի բարեկեցությունը ոչնչով չի բարելավվում։

Գուցե և այդպես չլիներ, եթե չունենայինք վերջին տարիների բարձր գնաճը։

Երբեմն լսում ես արդարացումներ, թե նախկինում ե՞րբ էր այսքան հաճախ թոշակ ու նպաստ բարձրանում։ Բայց մոռանում են ասել, որ նախկինում երբեք այսպիսի բարձր գնաճ չէր լինում, ավելի հաճախ նույնիսկ գնանկում է արձանագրվում։ Նախկին բոլոր բարձրացումները միասին, ավելացրած այս տարի սպասվող 3,3 հազար դրամը, նույնիսկ չի ծածկի այն համատարած թանկացումների ազդեցությունը, որը եղել է վերջին 2-3 տարիներին։ Այս տարի որքան էլ համարենք, որ պաշտոնապես արձանագրվող գնաճը ցածր է, միևնույն է, դրանում ներառված են նաև նախորդ տարիների թանկացումները։

Ցածր գնաճը նախորդ տարիների բարձր գնաճի վրա է։ Ու դա նշանակում է, որ մարդիկ կրում են ոչ միայն՝ այս տարվա ցածր, այլև՝ նախորդ տարիների բարձր գնաճի ազդեցությունը։

Այս պայմաններում մի քանի հազար դրամով կենսաթոշակի կամ նպաստի բարձրացումը սոցիալական առումով խնդիր չի կարող լուծել։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիների բարձր գնաճները շատ ավելի ակտիվ են եղել այն ապրանքների պարագայում, որոնք ավելի հաճախ են օգտագործվում։

Այն, ինչ արվում է, արվում է մարդկանց աչքին թոզ փչելու, իրենց ճոխ ու շվայտ ծախսերն արդարացնելու համար։ Վերջին 2-3 տարիներին կյանքը Հայաստանում այնքան է թանկացել, որ այս բարձրացումները չնչին աջակցություն են թանկացումների հետևանքով առաջացած ծախսերը փակելու համար։

Այս ընթացքում սպառողական զամբյուղի արժեքը շատ ավելի է աճել, քան կենսաթոշակների ու նպաստների այս կիսաբարձրացումները։ Սրա պատճառով է, որ երկրում աղքատությունը խորանում է։

Ասում են՝ ինչպե՞ս կարող է աղքատությունը խորանալ, երբ միջին աշխատավարձը 15-20 տոկոսով բարձրացել է։ Միտումնավոր թաքցնում են, որ այդ նույն ժամանակ նվազագույն աշխատավարձը մնացել է նույնը։ Իսկ հարյուր-հազարավոր աշխատողներ ստանում են նվազագույն աշխատավարձ։ Ու այդ պայմաններում զրոյից նույնիսկ փոքր ավելի գնաճը վատթարացնում է այդ մարդկանց սոցիալական վիճակը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan