Հավաք՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրի հաշվին ընտանիք են պահում
15
Փաշինյանը Հայաստանը վերածում է պատերազմի խաչմերուկի 18+ գրառումներ․ Փաշինյան-Հակոբյան զույգի ֆեյսբուքի էջերը՝ մեկնաբանությունները մաքրելուց առաջ Քաղաքացին Գլխավոր դատախազության շենքում բենզին է լցրել իր վրա Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդր Չեֆերինի հետ Իսպանիան հաղթեց Անգլիային ու չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Դոնալդ Թրամփը կշարունակի քաղաքական պայքարը Անհավատալի է․ Թրամփը մեկնաբանել է իր դեմ մահափորձը (տեսանյութ) Կրակել են Դոնալդ Թրամփի ուղղությամբ. վնասվել է նրա ականջը (տեսանյութ) ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այցելել է Հաղպատի վանական համալիր Մենք երկրորդ փուլ կամ երկրորդ շրջան ենք անցել. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
«А так можно было?»․ Երկիրը վարի տամ, գնամ ֆուտբոլ նայելու․ «Կարճ ասած» Հավաք՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց Մետրոյում ժետոններ այլևս չեն լինի Փաշինյանը Հայաստանը վերածում է պատերազմի խաչմերուկի Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրի հաշվին ընտանիք են պահում Հույս ունեմ փոխել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ալգորիթմը. Գուրգեն Արսենյան Իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները Մեկնարկել են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները. Սուրեն Պապիկյան Երբ ֆուտբոլային մեծ խաղերը «համընկնում են» ՀՀ պաշտոնյաների գործուղումներին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին 18+ գրառումներ․ Փաշինյան-Հակոբյան զույգի ֆեյսբուքի էջերը՝ մեկնաբանությունները մաքրելուց առաջ Հեռանկարներ և ռիսկեր (տեսանյութ) Էստոնիայի վարչապետը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա. մաքսային կցորդ «Վերադարձ արմատներին»․ կայացել է նոր՝ «Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսը 3.5 մագնիտուդով երկրաշարժ՝ Քաջարանից 14 կմ հյուսիս. Այն 4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքի քաղաքներում Քաղաքացին Գլխավոր դատախազության շենքում բենզին է լցրել իր վրա Պայքարը մաքրվում է, ինչը շատ լավ է. Բագրատ սրբազան Երևանցու վրա մի քանի միլիոն դրամ արժեցող վոյաժներ, գործուղումներ, իսկ իրականությունը... (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդր Չեֆերինի հետ Իսպանիան հաղթեց Անգլիային ու չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն «Ասում են Նիկոլն ականջների համար բրոնի ժիլետ է ման գալիս». Արամ Մանուկյան Դոնալդ Թրամփը կշարունակի քաղաքական պայքարը Պետք էր ներքին անվտանգությունն ուժեղացնել․ Զախարովան՝ Թրամփի դեմ մահափորձի մասին Հայտնի է Թրամփի վրա կրակողի ինքնությունը Անհավատալի է․ Թրամփը մեկնաբանել է իր դեմ մահափորձը (տեսանյութ) «Գլոբալ պատերազմի» կուսակցությունը և Նիկոլ Փաշինյանի նետած նռնակները․ ինչ է սպասվում մինչև նոյեմբեր. Անդրանիկ Թևանյան Կրակել են Դոնալդ Թրամփի ուղղությամբ. վնասվել է նրա ականջը (տեսանյութ) ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այցելել է Հաղպատի վանական համալիր

Սպանությունից հետո 42-ամյա կնոջ մեքենայից անհետացել է նաեւ նրա պայուսակը՝ մոտ 100.000 $ գումարով, անձնագիրն ու ոսկեղենը

Հայտնի դերասան Տիգրան Նալչաջյանի քրոջ՝ 42-ամյա Նվարդ Նալչաջյանի սպանության դեպքով սպանվածի եղբայրը Aravot.am-ին որոշ մանրամասներ հայտնեց:

«Նա ամբողջությամբ խոստովանել է իր կատարածը, նույնիսկ քրոջս մեքենան հենց իրենց տան բակից են վերցրել, որով ինքը երկու օր իր ընկերների հետ հաճելի ժամանակ է անցկացրել: Սա բացահայտված սպանություն է: Այդ երիտասարդը նույնիսկ պարզել եմ, որ անցած տարի Փարաքարում երկու հոգու դանակահարել է՝ հոր ու որդու, գյուղում ներքին կարգով հարցը լուծել են, որ գործ չհարուցվի, չեն բողոքել»,- պատմեց Տիգրան Նալչաջյանը:

Նա ասաց, որ քույրը, ամենայն հավանականությամբ, այդ երիտասարդի հետ ծանոթացել է համացանցով. «Քույրս սպորտի մեծ սիրահար էր, իր շրջապատը վերջերս ՈՄԱ, սպորտ, դա էր: Նա շատ ակտիվ մարզվում էր, մարտարվեստներով էր զբաղվում, երեւի այդ հետաքրքրությունների շրջանակում են ծանոթացել համացանցով: Քույրս տարբեր աղբյուրներից լավ գումար վաստակող աղջիկ էր, հայտնի ֆիրմայում էր աշխատում բարձր աշխատավարձով, նաեւ դրսի հետ էր աշխատում, import մենեջեր էր, շատ բաներ էին իրենից պատվիրում: Մեծ գումարներ էր աշխատում ու մի մեծ սխալ էր անում, մոտը մեծ գումարներ էր պահում: Որ մենակ էր ապրում, մեծ վախ ուներ, հանկարծ տուն չմտնեն, գումարը հափշտակեն, գումար էր հավաքում, որ նոր տուն գներ: Երբ տեղ էր գնում, գումարը մեքենայի մեջ էր պայուսակով պահում: Խոսքը 50-100.000 դոլարի մասին է: Հիմա դա անհետացել է, բացի հեռախոսից, որը այդ երիտասարդը վաճառել էր: Մենք այդ մասին էլ ենք իրավապահներին ասել: Իհարկե, դժվար ապացուցելի բան է, բայց քրոջս անձնագիրն էլ չկա: Վստահ ենք, որ էլի իրենց ձեռքի գործն է: Կարծում եմ՝ հանցագործության գլխավոր շարժառիթը հենց այդ գումարն է եղել, նաեւ ոսկեղեն է եղել, որն էլի անհետացել է: Իր տանը ձեւի համար տասը դրամ չկա»:

Aravot.am-ի զրուցակցի խոսքով, իրենք ցմահ բանտարկություն են պահանջելու այդ երիտասարդի համար. «Ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան: Ինքն արդեն ապացուցել է, որ վտանգավոր հանցագործ է: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 7:30-ի, 8-ի սահմաններում: Քույրս Պտղնիի իր տնից դուրս է եկել , դա տեսախցիկներով էլ է ֆիքսված, մյուս տեսախցիկն էլ ֆիքսել է, թե ոնց է արդեն երեկոյան 9-ի սահմաններում մեքենան Փարաքարի կողմ գնում: Այդ դեպքը բավական արագ է տեղի ունեցել, որովհետեւ նույն օրը երեկոյան 9:30-ից հետո քրոջս հետ կոնտակտը կորել է: Այսինքն՝ հանդիպել են, քսան րոպե հետո սպանել է: Կա արդեն դատաբժշկի փորձաքննության եզրակացություն, որ խեղդամահ են արել քրոջս, այնքան է սեղմել, մինչեւ խեղդի: Քրոջս դեմքն ամբողջությամբ սկոչով փաթաթված էր, այսինքն՝ դա կանխամտածված սպանություն էր, ոտքերը, ձեռքերը՝ կապած: Ոնց որ վզին էլ պռովուդ կար, մենք նման բան էլ նկատեցինք, շատ դժվար էր նայել ինձ համար:

Հրեշավոր սպանության մասին է խոսքը: Ինձ թվում է, որ իր հետ էլի մի հոգի է եղել, ես նման կասկածներ եմ ունեցել: Քույրս այդ դեպքի օրը երեկոյան օնլայն աշխատանքի էր մտնելու, որից որ ինքը եթե նույնիսկ մեկ րոպե ուշանար, կարող է աշխատանքից ազատեին, շատ խիստ էր: 

Եթե ռիսկի է դիմել, որ երեկոյան Պտղնիից դուրս գա, հասնի Փարաքար, որ այնտեղ ինչ-որ մեկին հանդիպի, որից հետո նորից պետք է վերադառնար, հասներ գործի, այսինքն՝ ուշանալու խնդիր է ունեցել: Այսինքն՝ դա եղել է ինչ-որ հրատապ բան, ինչ-որ հրատապ բանի համար իրեն կանչել են: Եթե դա լիներ զուտ հանդիպում կամ զբոսանք, դա չէր լինի Փարաքարում, կլիներ Երեւանի կենտրոնում կամ էլ կհանդիպեր հաջորդ օրը, գործը կվերջացներ, կգնար հանդիպման»: Իսկ արդյո՞ք սպանությանը նախորդել է սեռական բռնություն, այս հարցն էլ առաջիկայում կհաստատի կամ կհերքի նշանակված փորձաքննությունը. «Սպասում ենք փորձաքննություններին, որոնց պատասխանները մեկից երկու ամսվա ընթացքում է լինելու, նաեւ դա կպարզվի»:

Սպանությունից հետո կնոջը 15 մետր բարձրությունից գցել են ձորակը՝ գերեզմանների մոտ, որտեղ նախկինում քարի արտադրամաս է եղել: Տիգրան Նալչաջյանի տվյալներով, սպանություն կատարելու մեջ մեղադրվող երիտասարդն էլ է գերեզմանների մոտ ապրում, դրա համար էլ տեղանքին լավ ծանոթ է եղել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan