Բայրամովը մեկնել է ԱՄՆ՝ Միրզոյանի հետ բանակցությունների
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը, այցի շրջանակում նախատեսվում է երկկողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Հաղորդագրությունում նշվում է, որ տեղի կունենա «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հաջորդ փուլը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Վաշինգտոնում հունիսի 26-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
Հիշեցնենք, որ երկու երկրի ԱԳ նախարարները մայիսի սկզբին Վաշինգտոնում մի քանի օր բանակցություններին էին վարել հայ-ադրբեջանական կարգավորման հարցի շուրջ: