Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները
13
Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) Պատերազմ Արցախում
7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան Հաջո՞րդը ում եք արդարացնելու, Ա՛րծրուն, Թալեաթի՞ն․ «Կարճ ասած» Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ ՀՀ իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել. հետազոտություն Երեկ փոշու պարունակությունը օդում 3,9 անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հովիվը հոսանքահարվել ու մահացել է. մի քանի խոշոր եղջերավորներ սատկել են Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ Երկակի ստանդարտներ եք իրագործում․ Աննա Գրիգորյանը օրինակներ բերեց «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». նոր մանրամասներ՝ Արմավիրի ոստիկանությունում բռնության դեպքից Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել Մենք սովոր ենք այս իշխանության երկակի ստանդարտների կիրառմանը․ Լևոն Քոչարյան Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է 2 անգամ զանգահարել են Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել Թուրքիայում՝ Ամասիայում, 5 րոպեում 2 երկրաշարժ է գրանցվել Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)

Թուրքական Հայաստան. ի՞նչ է իրականում բանակցում Փաշինյանը Վաշինգտոնում և Բրյուսելում

2020 թվականի նոյեմբերի առաջին օրերից սկսած՝ գիշերային ժամերին, Երևանի ցանկացած բնակիչ կարող էր լսել երկնքում պտտվող ինքնաթիռների ձայները։ Դա Ռուսաստանն էր Հայաստան տեղափոխում զինտեխնիկա ու անձնակազմ, որը մի քանի օրից պետք է ուղարկվեր Արցախ՝ խաղաղապահ գործունեություն իրականացնելու։

Պատերազմի դադարեցման, ռուս խաղաղապահների տեղակայման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ոչ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին, այլ ռուսական ռազմական կոնտինգենտի տեղափոխումը երկիր սկսելուց մի քանի օր առաջ (ավելին, Ռուսաստանը պատրաստ էր զորքեր և տեխնիկա ուղարկել Արցախ արդեն 2020 թվականի հոկտեմբերի առաջին օրերին, և այդ հարցով աշխատում էր հայ գործընկերների հետ, սակայն, ի վերջո, որոշ մարդիկ ընտրություն կատարեցին՝ Շուշին Ադրբեջանին թողնելու օգտին, և չընտրեցին այն տարբերակը, որով Շուշին դարձնելու էին հայկական կողմի վերահսկվողության գոտում գտնվորղ խաղաղապահների տեղակայման բազա):



Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի ծնվել ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԳԻՇԵՐԸ, դրա ստորագրմանը պետությունների ղեկավարների կողմից նախորդել է հսկայական աշխատանք, որի էությունը վերաբերում էր ոչ այնքան հենց Ղարաբաղին, որքան Հայաստանի շուրջ անվտանգության նոր ճարտարապետությանը։

Գործընթացը, որի մեջ այսօր ներքաշել է Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը, շատ առումներով հիշեցնում է վերը նկարագրվածն այն համատեքստում, որ իրականում այսօր արևմտյան հարթակներում բանակցային գործընթացն ընթանում է տարածաշրջանի նոր անվտանգային և լոգիստիկ ճարտարապետության շուրջ, և ոչ մի կապ չունեն Արցախի ապագայի հետ։

Եվ դրա մասին վկայող իրադարձությունների շղթան դժվար չէ ֆիքսել.

• Փաշինյանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի սուվերենության ճանաճումն Արցախի նկատմամբ,

• ԵՄ դիտորդների մուտքը Հայաստան,

• «4-օրյա բանակցային մարաթոն Վաշինգտոնում» և արդյունքում` «տարածաշրջանային անվտանգության համակարգի» ստեղծման կարևորության մասին հայտարարություն,

Բեմադրված «փոխհրաձգություն» Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև ԵԱՏՄ նիստին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ՝ նախապես համաձայնեցված 2 նոր եռակողմ հայտարարությունների ստորագրումը խափանելու նպատակով,


• Փաշինյանի այցը Թուրքիայի` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը,



• Հայտարարություններ, թե «Հայաստանի բոլոր սահմանները պահպանվելու են հենց ՀՀ ուժերի կողմից» (ինչը ենթադրում է անգամ ռուս սահմանապահների դուրսբերում հայ-թուրքական սահմանից),

• Հայաստանի տեղեկատվական դաշտում ռուսական միջնորդական և խաղաղապահ առաքելության նպատակային վարկաբեկումը,

• ՀՀ խորհրդարանի կողմից «Հռոմի կանոնադրությունը շուտով վավերացնելու մտադրության մասին հայտարարությունը», որի մասին տեղեկացանք Ստեփանակերտի վրա պաշտոնական Վաշինգտոնի կողմից ճնշումների մասին տվյալների գաղտնազերծումից անմիջապես հետո,

• Հայտարարություններ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի փաստացի դադարեցման մասին,

• Հայտարարություններ այն մասին, որ «հայրենասիրության ներկայիս մոդելը դրսից է պարտադրվում Հայաստանին» (այսինքն՝ ԽՍՀՄ-ից, այսինքն՝ Մոսկվայից),

• Հայտարարություններն այն մասին, որ 102-րդ ռազմակայանը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քանի որ հարևանները դա համարում են իրենց համար վտանգ,

• Հայտարարություններ այն մասին, որ «Հայաստանը անվտանգության երաշխիքներ է փնտրում հենց տարածաշրջանում»,

• Հայտարարություններ, թե «Հայաստանի Հանրապետության զինանշանը ոչ մի կապ չունի բուն Հայաստանի հետ»։


Եվս մեկ անգամ նշենք, որ վերը նշվածը Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական ճարտարապետության պատրաստման գործընթաց է, այլ ոչ թե «Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին բանակցություններ»։ Արցախը Փաշինյանը համաձայնել է հանձնվել դեռ 2022 թվականի հոկտեմբերին:

Բերեցի 44-օրյա պատերազմի ժամանակ նույն ճարտարապետության պատրաստման հետ կապված դրվագը, որպեսզի դուք ինքներդ էլ կարողանաք զուգահեռներ անցկացնել այս երկու գործընթացների միջև։

Այն ուղին, որով այժմ Փաշինյանը տանում է Հայաստանը, դա լիակատար և անվերապահ կապիտուլյացիան է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարածաշրջանային ռազմաքաղաքական միության ձևավորման քողի ներքո։

Բայց արդյո՞ք Փաշինյանը սա չի հասկանում, թե՞ պարզապես գաղափարական ռուսաֆոբ ու արցախաֆոբ է։



Նա և՛ գաղափարական է, և՛ ամեն ինչ հիանալի հասկանում է։ Սակայն, եթե գործընթացը դիտարկեք իշխանության պահպանման տրամաբանության տեսանկյունից, ապա կհասկանաք, որ միայն թուրքական Հայաստանում (առանց Արցախի, առանց Իրանի հետ սահմանի, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս եկած, առանց ՌԴ 102-րդ ռազմաբազայի, առանց ռուս սահմանապահների հայ-թուրքական սահմանին և առանց բազայի ու սահմանապահների փոխարինող երաշխիքների, առանց Արարատի մեր երկրի զինանշանի վրա, սպառազինության և անձնակազմի սահմանափակումներով բանակի, ներողություն է խնդրած «Հայոց ցեղասպանության միֆը» ուռճացնելու և այլնի համար) Փաշինյանն ունի քաղաքական ապագա։

Ամբողջ «խոտանը» միայն նրանում է, որ Փաշինյանին այս թուրքական Հայաստանի երկարատև գոյության երաշխիքներ չեն տալիս ո՛չ Բրյուսելում, ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Անկարայում և ո՛չ էլ Բաքվում (հիշեք Էրդողանի ամենավերջին հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին, Բաքվի հայտարարությունները «սահմանազատումը» ՈՉ 1975 թվականի քարտեզների համաձայն անելու մասին, և Դուք կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը

Տեքստը ծավալուն է ստացվել, բայց այս ամենը ֆիքսելը շատ կարևոր է։ Եվ երբ վերը նկարագրված ամեն ինչի շրջանակներում հնչում են հայտարարություններ, որոնք բացառապես բարոյական գնահատական են տալիս Փաշինյանի գործողություններին, հայտարարություններ, թե, օրինակ, «Փաշինյանն իրավունք չունի վաճառել մարտի դաշտում ընկած հազարավոր զինվորների արյունը», անկեղծորեն տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններ անողները չեն հասկանում տեղի ունեցողի բարդությունն ու քաղաքական բաղադրիչը։

Փաշինյանի համար չկան «կարմիր գծեր», որոնք չեն կարող հատվել իշխանություն ձեռք բերելու և այն պահպանելու ճանապարհին (և 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների վերլուծությունը շատերին պետք է հստակ ազդակ տար այս մասին), բայց մեր քաղաքական վերնախավը, ըստ երևույթի, ցանկանում է ամեն ինչ բաց տեքստով լսել ու հետո միայն հասկանալ, թե ինչ է կատարվում և սկսել խուճապի մատնվել արդեն իսկ տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ...

Եթե այս մարդու ձեռքից չբռնենք, ապա ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլ նույնիսկ 1915 թվականի Ցեղասպանության իրադարձությունները բոլորին «մանկական զբոսանք» կթվան, և կարևոր է, որ հայ քաղաքական և գործարար վերնախավը սա հասկանա:

Այս ամենի թյուրըմբռնումը, ինչպես երևում է, պայմանավորված է նաև նրանով, որ մեր կոլեկտիվ մտածողության ամբողջ համակարգը, իրականությունը նկարագրելու լեզուն և, վերջապես, հաղորդակցման մեխանիզմները մնացին 2020 թվականի սեպտեմբերի 26-ի մակարդակին։ Իսկ «2020 թվականի նոյեմբերի 10-ի» իրականությունը չնկատելը կարող է մեզ բոլորիս դատապարտել «1915 թվականի ապրիլի 24-ի առավոտվա» կրկնությանը։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ

Բենիամին Մաթևոսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan