Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն
24
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից Պատերազմ Արցախում
«Հանդիպում ունեցա Միխայիլ Միշուստինի հետ»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Դատավոր մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի 18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են «ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան

Ինչ է խոստացել Նիկոլը Ալիևին. «Արցախը Ադրբեջան է», և վե՞րջ

Բոլորը, կարծես խոսքները մեկ արած, հերթով բացահայտում են Նիկոլ Փաշինյանի կայացրած հակահայ պայմանավորվածությունները: Մեկ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչն է «վառում» Նիկոլ Փաշինյանին ու նրա խայտառակ սուտը՝ նշելով, որ Փաշինյանը Հայաստանի առաջին (ու միակ) ղեկավարն է, որը Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք: Մեկ Էրդողանն է յուրովի «շնորհակալություն» հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ իր երդմնակալությանը ներկայանալու և ստորանալու համար: Այսօր էլ, ահա Նիկոլ Փաշինյանի սիրելի գործընկեր Իլհամ Ալիևը որոշեց միանալ այդ «խրախճանքին»:

Պակիստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդում են լրատվակայքերը, Ալիևը մասնավորապես ասել է. «Կան Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներ։ Դրա համար Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի: Այն, ինչ պաշտոնապես Հայաստանը հայտարարել է, պետք է ամրապնդի թղթի վրա, այն է՝ Ղարաբաղը Ադրբեջան է»:

Այստեղ մի փոքրիկ հստակեցում: Հայաստանը դեռ նման բան չի հայտարարել: Նման բան հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Հասկանալի է, պաշտոնական խոսքուզրույցում դա այդպես էլ նշվում է, եթե պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը մի բան է հայտարարում, ասում են՝ այսինչ երկիրն այնինչ բանը հայտարարեց: Բայց ամեն դեպքում. Արցախն ուրացել է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ է խոստացել Փաշինյանն Ալիևին և ինչեր է պայմանավորվել նրա հետ: Ակնհայտ է, որ խնդիրը միայն ուրացման ակտը թղթի վրա արձանագրելը չէ: Դա, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանի համար խնդիր չէ: Նկատի ունենք Արցախն ուրանալու մասին արած հայտարարությունը մի հատ էլ գրավոր արձանագրելը: Ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևին էլի շատ բաներ է խոստացել ու պայմանավորվել նրա հետ: Մասնավորապես, Հայաստանի մոտ 10 գյուղերի հաշվին ահռելի տարածքային զիջումներ, Հայաստանի ներսում ռազմավարական ճանապարհների վրա ադրբեջանական վերահսկողություն, ադրբեջանցիների զանգվածային վերաբնակեցում՝ Հայաստանի տարածքում: Հնարավոր է, Փաշինյանը Ալիևին էլի բաներ է խոստացել:

Երկրորդ. Փաշինյանը, ինչը ի դեպ, միանգամայն գրավոր արձանագրված է, 2021 թվականին առնվազն 650 հազար անձնավորության խոստացել է (ու նրանցից քվե է ստացել) Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, խոստացել է խաղաղություն:

Արցախը նա ուրացել է, այսինքն, այդ առումով բացարձակապես խոստումնազանց է, եթե կուզեք՝ խոստումնադրուժ: Իսկ խաղաղություն էլ, բնականաբար, չկա ու չի էլ կարող լինել:

Հիշեցնենք, որ սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որին կային ծափահարողներ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարության համար, որը նա արեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Ընդամենը մի քանի տարի անց Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորվել է, որ «Արցախը Ադրբեջան է»: Եվ՝ վե՞րջ:

Ո՛չ: «Եվ վերջ» այստեղ չկա: Հաջորդը ուրանալու է Սյունիքը, Վայոց ձորը ու այդպես շարունակ: Պարզապես ձեզ դրա մասին դեռ չեն ասում, որ հանկարծ տրամադրություններդ չընկնի:

Նշեցինք, որ Հայատանը դեռ չի ուրացել Արցախը, դա դեռ միայն Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն են ուրացել: Նրանք Հայաստանը չեն: Բայց դա պետք է Հայաստանն ասի: Ավելի ճիշտ՝ անի:

Արթուր Խայթ

Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan