Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Պատերազմ Արցախում
Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Դեմոկրատական Արևմուտքն ընտրեց բռնապետ Ալիևին. «Մայր Հայաստան» շարժման անդամը «վերծանում է» Բորելի ելույթը

Եվրոպական համայնքը, Եվրոպական խորհրդարանն ու եվրոպական կառույցները լքում են Հայաստանն ու հայ ժողովրդին։ Քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է մեկնաբանել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունները` Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։

«Դեմոկրատական Արևմուտքը ընտրեց բռնապետ Ալիևին։ Մեր դեմոկրատիան ոչ մի դեր չխաղաց, նրանք ընտրեցին բռնապետական Ադրբեջանը` հռչակելով վերջինիս իրենց գործընկեր»,–նկատում է Խաչիկյանը։

Հիշեցնենք` հունիսի 13-ին Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ Ժոզեպ Բորելն արձանագրել էր, որ Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս և հույս է հայտնել, որ պաշտոնական Բաքուն կընդունի այդ ուղերձը և ավելի մեծ ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներին և անվտանգային հարցերին։

«Արևմուտքի այս ցինիկ ու երկերեսանի դիվանագիտությունը բերեց նրան, որ շուտով մենք տեսնելու ենք հայերի ցեղասպանությունը ԼՂ–ում։ Նրանք չեն խոսում ո՛չ ցեղասպանության հնարավորության մասին, ո՛չ միջազգային նորմերի խախտման մասին։ Եվ այդ երկերեսանիության գագաթնակետն այն է, որ նրանք անգամ սանկցիաներ չեն կիրառում։ Բայց եթե իրենց պետք է, օրինակ, Ռուսաստանի դեմ և՛ սանկցիա են կիրառում, և՛ ռազմական աջակցություն տրամադրում Ուկրաինային»,–նկատում է քաղաքագետը։

Արթուր Խաչիկյանն արձանագրում է, որ ՀՀ իշխանությունները նույն Եվրոպայի դրդմամբ են գնացել կապիտուլյացիայի, հրաժարվել Ղարաբաղից` ընկնելով հենց Եվրոպայի լարած թակարդը։ Եվրոպան էլ շատ արագ մոռացավ Հայաստանի մասին` տարվելով ադրբեջանական նավթով ու գազով։

«Եվրոպան` Արևմուտքը մեզ ուղղակի ծախեցին նավթի ու գազի դիմաց։ Մեր բոլոր իրավունքները մոռացան, մեր Ցեղասպանությունը մոռացան, ինչ–որ հռչակագրեր ընդունեցին, ճանաչեցին, բայց հիմա նորից հանդուրժում են Հայոց ցեղասպանության շարունակությունը։ Սա դաս է այն բոլոր մարդկանց, ովքեր հավատում էին, թե դեմոկրատական հեղափոխություն անելով՝ մենք կստանանք Եվրոպայի աջակցությունը»,–ասաց Խաչիկյանը։

Նշենք, որ նույն ելույթում Ժոզեպ Բորելը նաև ընդգծել էր, որ Մոլդովայում կայացած հնգակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, մինչդեռ, իրականում Ալիևը, ի տարբերություն Փաշինյանի, Հայաստանի տարածքի վերաբերյալ որևէ թվային տվյալ չի հրապարակել։

Արթուր Խաչիկյանի համոզմամբ, այս ակնհայտ սուտ հայտարարությամբ եվրոպացի պաշտոնյան մեկ ուղերձ է ցանկանում փոխանցել Հայաստանին. «Ոչ մի բան մեզանից մի սպասեք, մենք չենք պաշտպանելու հայությանը, մենք ձեր իրավունքները չենք պաշտպանելու, մենք պատասխանատվություն չենք վերցնում ձեզ համար»։

Քաղաքագետն այս իրավիճակը համեմատում է 20-րդ դարի սկզբին ստեղծված իրավիճակի հետ` հավելելով, որ հայերս մեր պատմությունից դասեր չենք քաղում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan