Եթե խնդիրը հայկական լուծում չստանա, նույն ճակատագիրը սպասվում է նաև արդեն մոտ կես տարի պաշարման մեջ գտնվող Արցախի չօկուպացված հատվածին․․․
Ղազարապատը Արցախի Քաշաթաղի շրջանի գյուղերից մեկն է, որն այսօր օկուպացված է թշնամու կողմից։
1905-1906 թթ․ հայ-թուրքական ընդհարումների ժամանակ հայաբնակ ու շեն այս գյուղը, լինելով շրջապատված, երկու օր համառորեն դիմադրել է թշնամուն, չի հանձնվել, մինչ որ Գորիսից օգնություն է հասել։
Խորհրդային տարիներին, երբ Ղազարապատը բռնակցվել է Ադրբեջանին ու Ադրբեջանի իշխանությունների կողմից դուրս թողնվել ԼՂԻՄ - ի կազմից, հայաթափվել է ու բնակեցվել թուրքերով ու քրդերով։
Եթե խնդիրը հայկական լուծում չստանա, նույն ճակատագիրը սպասվում է նաև արդեն մոտ կես տարի պաշարման մեջ գտնվող Արցախի չօկուպացված հատվածին․․․
Մինչև "Հայրենապատում" կայքի հրապարակումը, մեր Արցախի օկուպացված, բայց վերաազատագրվելիք բնակավայրերին կարող եք ծանոթանալ https://www.facebook.com/hayrenapatum էջում։
Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից