ՀԱՊԿ-ն համաձայնեցրել է առաջիկա զորավարժությունների ծրագրերը

Դիտել նաև
Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը, ռեգիոնը կհամակարգի Թուրքիան․ Խրամչիխին
Անհապաղ ստորագրել ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը. հայտարարություն
Տարօրինակ է․ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ վարժանքներից, բայց զորավարժություն է սկսում ԱՄՆ-ի հետ․ Լավրով
ԱԳ փոխնախարարը պատասխանեց ՀԱՊԿ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ լարվածության հարցերին. Տեսանյութ
Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն․ ՀՀ ՊՆ
Բրեստում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման վերաբերյալ անցկացված շտաբային բանակցությունների մասնակիցները համաձայնեցրել են զորավարժությունների ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռեվենկոն։
«Բրեստում տեղի են ունեցել ՀԱՊԿ-ի համատեղ եւ հատուկ զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման շուրջ երկրորդ շտաբային բանակցությունները։ Համաձայնեցվել են մտահաղացման հիմնական հարցերը, անցկացվել է տեղանքի հետախուզություն եւ ստորագրվել է արձանագրություն, որն արտացոլում է բոլոր կողմերի ընդհանուր տեսակետը առաջիկա իրադարձությունների վերաբերյալ»,- Twitter-ում գրել է Ռեվենկոն։