«Մենք հզոր կադաստրի թուղթ ունենք, իսկ ով ասում է՝ մենք այստեղ տնվոր ենք, ցնորամիտ է»․ Հրանտ Թոխատյան

Դիտել նաև
Ի՞նչ է պատահել Հրանտ Թոխատյանին
Արցախը վերջապես սկսել է ճիշտ ուղով ընթանալ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ե․ ՀՐԱՆՏ ԿԵՂԾԱՆՈՒՆՈՎ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԸ Նախապատրաստվող գրքումս ես արել եմ իմ մեծ ընտանիքի պատմությունը
Հրանտ Թոխատյանին ստենտավորել են
Չի կարող պատահել, որ Փաշինյանի օրոք կոռուպցիան ավելի քիչ լինի. Հրանտ Բագրատյան. Տեսանյութ
«Ցնորամտություն է ասելը, թե մենք այստեղ տնվոր ենք, մեր պապերն ու հայրերը մեր երկրում ու քաղաքում որպես տնվոր չեն ապրել, մեր որդիներն էլ իրենց տանն ու երկրում են ապրում, ունեն հզոր կադաստրի թուղթ, որը ժառանգաբար ստացել են պապերից։ Արարա՞տ, թե՞ Արագած, կադաստրի թուղթ, «Արցախն Ադրբեջան է» և նման այլ արտահայտությունները բերում են կոնկրետ հոգեվիճակի, մտային խախտման, երբ ավելի քիչ գիտելիք ունեցող մարդն իրապես կմտածի՝ մենք իրո՞ք վարձով ենք ապրել, հարևաններն էլ մեծահոգաբար կասեն՝ դեռ մնացեք։ Դա անհեթեթություն է, կադաստրի թուղթը մեր Սահմանադրությունն է՝ անկախ նրանից՝ լա՞վն է, թե՞ ոչ։ Մեր բնակարանների կադաստրի թղթերն էլ երբեմն կատարյալ չեն, բայց դա մի թուղթ է, որով սերունդներն ապրում են իրենց պապական տանը», - ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյան: