Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը Արցախը տալուց հետո ադրբեջանական զորքի համար հարթ ճանապարհ ենք բացել դեպի Երևան Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ
5
Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում վերջ դնել արկածախնդրություններին «Ընտրված վարչապետը» սպառնաց ընդդիմադիր պատգամավորուհուն Գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հե՛-ռա՛-ցե՛ք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին «Ո՞վ ես վաբշե...»,-Փաշինյանը հոխորտաց ընդդիմադիրների հասցեին (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Պատերազմ Արցախում
Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում վերջ դնել արկածախնդրություններին «Ընտրված վարչապետը» սպառնաց ընդդիմադիր պատգամավորուհուն Գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հե՛-ռա՛-ցե՛ք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին «Ո՞վ ես վաբշե...»,-Փաշինյանը հոխորտաց ընդդիմադիրների հասցեին (տեսանյութ) Արևմտյան դիվանագետների հետ հանդիպում եղել է, բայց դրանք գաղտնի բանակցություն չեն. ՌԴ պաշտոնյաներ ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում աննախադեպ թանկացել են Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը Ալիևը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ «Ինքնակամ պառկել ենք դшգաղը, վերջին մեխերն ենք մեխում»… Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Ադրբեջանը յուրացրեց նաեւ Գանձասարը Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվեք Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է ՀՀ-ում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր «Եկեք շարունակենք այսպես. Եվրոպան կանչում է». Մխիթարյանի գրառումը Ինտերի հաղթանակից հետո Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Խստորեն դատապարտում ենք ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել Ով է լինելու Ստեփանակերտի պարետը Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գույքը. չի հավանել «Շուտով բերելու են հրապարակում հայ-թուրքական բարեկամության արձան դնեն». Էդուարդ Շարմազանով.Տեսանյութ Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». Հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Իրենց վերջը գալու մասին արտահայտությունը բորբոքեց Ալեն Սիմոնյանին, լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ) Դուք մսխեցիք երկրի ներուժը, պաշտպանունակությունը, փոշիացրիք ներազագային հաղթանակներն ու իղձերը. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

Ստեփանակերտի իշխանությունների կողմից որևէ նոր զիջում Ադրբեջանին, Արցախի մահվան դատավճիռն է լինելու. Արմեն Այվազյան

 «Մեզանում ակտիվացել են որոշ նատօյամետ շրջանակներ, որոնք, ելնելով իբր գործնապաշտ (պրագմատիկ) նկատառումներից, Արցախի հայությանն առաջարկում են կտրուկ իջեցնել իր սուբյեկտայնության մակարդակը հօգուտ Ադրբեջանի՝ ըստ էության, հոժարակամ կրկնօրինակելով անվերջ զիջումների դիմելու փաշինյանական կործանարար ուղին։ Ըստ նրանց, Արցախը, մասնավորապես,

1. պետք է հրաժարվի ոչ միայն իր անկախությունից, այլև որևէ հստակ կարգավիճակի պահանջից,

2.Պաշտպանության բանակն այլևս «բանակ» չկոչի, անվանապես նրա կարգավիճակը նույնպես իջեցնի և այն համապատասխան «բարեփոխումների» ենթարկի՝ միանգամայն կանխատեսելի ծանր հետևանքներով հանդերձ։

Բնականաբար, այս զիջումներն Արցախին որևԷ բան չեն տալու, բացի ժողովրդի ոգին վերջնականապես կոտրելուց և Բաքվի հայասպանական քաղաքականությանը լրացուցիչ խաղաքարտեր ու լծակներ շնորհելուց։ Եվ այս ամենն ասվում է այն պայմաններում, երբ Բաքուն լսել չի ցանկանում Արցախի որևէ տեսակի կարգավիճակի մասին ու անթաքույց ծրագրում է հայոց ցեղասպանություն։ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԵՎԷ ՆՈՐ ԶԻՋՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌՆ Է ԼԻՆԵԼՈՒ։ Իսկ իրականում այդ «առաջարկությունները» բոլորովին նորություն չեն. ԱՄՆ-ն ՀՀ-ից և Արցախից միշտ է պահանջել հենց այդպիսի աղետաբեր զիջումներ կատարել։ Տրամաբանությունը հետևյալն է՝ «կապրեք, թե կմեռնեք, մեզ չի հետաքրքրում, բայց մեր ուզածով պետք է շարժվեք»։ Դրանում համոզվելու համար բավական կլինի ստորև ծանոթանալ իմ՝ 2021 թ. հուլիսի 6-ի գրառման մեջ ներկայացված փաստերին. «1999 թ. Չիկագոյի համալսարանի պրոֆ. (ծագումով հայ) Ռոնալդ Սյունին և Սթենֆորդի համալսարանի պրոֆ. Դեյվիդ Լեյթինը Ղարաբաղյան հակամարտության մասին մի ընդարձակ հոդված հրապարակեցին ամերիկյան “Middle East Policy” հեղինակավոր միջազգայնագիտական հանդեսում (Volume VII, October 1999 Number 1)։ Հոդվածում նրանք առաջարկում էին հակամարտության 13-կետանոց «կարգավորման ծրագիր», որի գլխավոր դրույթներն էին, համառոտաբար՝

• Ղարաբաղը պետք է դե յուրե մնա Ադրբեջանի կազմում (Սյունին ու Լեյթինն Արցախ անունը երբեք չեն օգտագործում)։

• Ղարաբաղի կառավարական գլխավոր շենքի վրա պետք է ծածանվի Ադրբեջանի դրոշը։

• Ղարաբաղում պետք է նշանակվի Ադրբեջանի ներկայացուցիչ, ով պետք է հաստատվի Ղարաբաղի խորհրդարանի կողմից։

• Ղարաբաղը միջազգային ներկայացուցչություններ չի ունենա, նրան ՄԱԿ-ում և մյուս միջազգային կազմակերպություններում կներկայացնի Ադրբեջանը։

• Ղարաբաղի քաղաքացիները համամասնորեն ներկայացված կլինեն Բաքվի խորհրդարանում և կստանան «ամբողջական ինքնակառավարում»։

• Ղարաբաղի խորհրդարանում հայերն ու Ղարաբաղ վերադարձած ադրբեջանցիները ևս ներկայացված կլինեն քանակական համամասնության սկզբունքով։

• Ղարաբաղում բանակի փոխարեն կստեղծվեն «ոստիկանական ուժեր»։ (“A police force would be established by the Karabakh authorities for use within Karabakh.”)։

• Անվտանգությունը կապահովեն ժամանակավորապես Ղարաբաղ մտցված միջազգային բազմազգ խաղաղապահ ուժերը, որոնք տարիներ անց դուրս են բերվելու։

• Շուշին կդառնա կիսով չափ հայերով, կիսով չափ ադրբեջանցիներով բնակեցված քաղաք։

• Հայաստանից հեռացած ադրբեջանցիները կստանան, ցանկության դեպքում, իրենց տները վերադառնալու և այնտեղ ապրելու իրավունք, իսկ Ադրբեջանից հեռացած հայերն այդ նույն իրավունքից զրկվելու են։ Նրանք կարող են միայն վերատիրանալ իրենց գույքին և ունեցվածքին ու փոխհատուցում ստանալ։ Մնացածը դատարկ խոսակցություն է՝ բլա-բլա-բլա...

Կարծում եմ, ամերիկացի իսթեբլիշմենթային զույգ հեղինակների այս կետերը բավարար են հասկանալու համար, որ 2020թ. Հայաստանի դեմ իրագործված թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծանր հետևանքները զուտ «ռուս-թուրքական» ծրագիր չեն, ինչպես այժմ շատերն են փորձում ներկայացնել։ Հայաստանի դեմ գործել է շատ ավելի լայն ճակատ։ Ստորև Սյունիի և Լեյթինի հոդվածից քաղվածաբար, անգլերեն բնագրով դնում եմ այդ կետերն ամբողջությամբ։ Նախապես զգուշացնեմ, որ սրտխառնոց առաջացնող նյութ է, ինչպես և ամբողջ հոդվածը»։

Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan