Ձեր հարուստ դավաճանական փորձը և իշխանատենչ ագահությունը կօգնի տարածաշրջանում ամրապնդել թուրքական գործոնը․ Թուրքիաթի, Ադրբեջանի, Պակիստանի շնորհավորանքը՝ Փաշինյանին
Դիտել նաև
Սեպտեմբերի 29-ին Էջմիածնի Սուրբ Տաճարը կրկին կբացի իր դռները. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան
Ցանկացած ավտորիտար կառավարում այս ավարտն է ունենում. Հովահաննես Ավետիսյան
Գործակալ պաշտոնյաները ժպիտները դեմքերին վայելում են կյանքը. ու՞մ հաշվին՝ Արցախի ու Հայաստանի տարածքների. իրավապաշտպան
Պոլսո Հայոց պատրիարքն այցելել է հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին
Ունենք անշրջելի սպառնալիքներ Նոյեմբերյանից մինչև Մեղրի. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
Հատվածներ շնորհավորական տեքստերի սևագիր (չհրապարակված) տարբերակներից:
1. «...ձեր հարուստ դավաճանական փորձը և իշխանատենչ ագահությունը կօգնի տարածաշրջանում ամրապնդել թուրքական գործոնը և ամուր հիմքեր ստեղծել պանթուրքիզմի համար` վերջնականապես աևմատախիլ անելով հայկական գործոնը»:
(Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, Միջին Ասիական երկրներ):
2. «...ձեր հարուստ դավաճանական փորձը կօգնի տարածաշրջանում թուլացնել և դուրս մղել ռուսական ազդեցությունը»:
(Արևմուտքի երկրների մեծ մասը):
3. «...դավաճանության, դրսից ներդրված լինելու ու խաբեության ձեր մեծ փորձը կօգնի շարունակ մոլորության մեջ պահել հավաքական արևմուտքին և նրա չարդարացող շահերը»:
(ԵԱՏՄ երկրներ)
4. «...ձեր աննախադեպ դավաճանության և հմուտ խաբեությունների շնորհիվ Արցախը կորցնում է ինքնորոշման իրավունքի վրա կառուցված իր ապագան ու գոյության երաշխիքները»:
(Արցախ, ԵԱՀԿ ՄԽ, Աբխազիա Հ\Օսեթիա, Կոսովո, Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններ)
5. «...ձեր դավաճանության հարուստ փորձն ու մորթապաշտ անպատասխանատվությունը տարածաշրջանը կանգնեցրել է նոր` ավելի պայթյունավտանգ իրավիճակի առջև»:
(Իրան, Հնդկաստան)
6. «...ձեր անսահման դավաճանությունն ու սեփական ժողովրդին թշնամաբար նվիրվածությունը կհանգեցնի հայ ժողովրդի պետականության կործանմանն ու հայրենազրկմանը»: (ՄԱԿ-ի ԳՔ, Կադաստրի կոմիտե)
7. «...ձեր անսահման տգիտությունը, անձնուրաց դավաճանությունն ու ազգակործան ջանքերը հավերժ կմնան մեր ժողովրդի հիշողության ու պատմության մեջ»:
(ՀՀ ԳԱԱ, ՀԱՍ Եկեղեցի, ԵԿՄ, ՀՀ ԶՈւ, հայ ժողովուրդ):
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից