Ուկրաինայում խոստացել են նոր հարվածներ հասցնել Ղրիմի կամրջին

Դիտել նաև
Հայաստանը վերածվել է Ուկրաինայի նման գործիքի՝ Ռուսաստանի հետ առճակատման համար. Ասլան Ռուբաև (տեսանյութ)
Հակառուսական ժեստ, ցուցադրական
Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով
Ուկրաինան այլ հոգս չունի, այս պահին խիստ մտահոգվել և հապճեպ դատապարտում է Արցախում նախագահի ընտրությունը
ԱՄՆ նախագահական ընտրությունները կորոշեն Ուկրաինայում պատերազմի ելքը. Օլանդ
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը «24» հեռուստաալիքի եթերում հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են օգտագործել բրիտանական Storm Shadow հրթիռները Ղրիմի կամրջին հարվածելու համար, գրում է MK-ն։
Միևնույն ժամանակ, նա չի հայտնել, թե երբ կարող է դա տեղի ունենալ՝ նշելով, որ զինվորականները դա կանեն, երբ վստահ լինեն իրենց գործողությունների հաջողության մեջ։
«Այնտեղ, որտեղ մեր զինվորականներն օգտագործում են դրանք, դա մեր ռազմավարությունն է, դա այն մարտավարությունն է, որը վարում են մեր զինված ուժերը»,- ասել է Դանիլովը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը գիտեն, թե որ օբյեկտներին առաջինը հարվածել, իսկ որոնք՝ «երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ»։
Zham.am