Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել
Դիտել նաև
Մոսկվան և Բաքուն համաձայնեցնում են ԼՂ-ում խաղաղապահների շուրջ բանակցությունների ժամկետները․ ՌԴ դեսպան
Հայաստանը պարզապես հրաժարվեց Ստեփանակերտից՝ հանուն իր շահերի. Ռուսական խաղաղապահ առաքելություն (տեսանյութ)
Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմակայանները՝ հույս ունենալով դրանք փոխարինել արևմտյաններով. Զատուլին
Ռուս խաղաղապահները 23-րդ դիտակետն են փակել Արցախում
Ռուս խաղաղապահները ևս երեք դիտակետ են ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղում
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք է արձանագրվել: Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Ռուս խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 292,5 տոննա մարդասիրական օգնություն։