Ճիշտ է իշխանափոխությունը, ճիշտ է հավաքական մարմին ստեղծելը․ Վարդան Օսկանյան. Տեսանյութ Ուժ և տոկունություն հայ ժողովրդին․ Ռոբերտ Քոչարյան Փաշինյանը լավ գիտի, որ ինքը փախնելու է Հայաստանից. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ
21
Անցնում ենք գործողությունների՝ 24/7 ռեժիմով, սկսում ենք ժամը 18։00֊ից․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ի պաշտպանություն Արցախի. Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Արցախի պատվիրակությունը վերադառնում է Ստեփանակերտ. բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ. Տեսանյութ, լուսանկար Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից. թշնամու ԶՈւ–ն շարժվում է դեպի Ստեփանակերտ. Տեսանյութ Մենք պետք է կանոնավոր բանակ սարքենք քաղաքական դաշտում. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ-ում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում քաղաքացիների ուղղությամբ. Տեսանյութ Եթե որևէ մեկը չի ուզում գալ հրապարակ, ստիպված է լինելու գնալ խրամատ․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ Քաղաքական ուժերը 36 ժամ են տալիս Նիկոլ Փաշինյանին «Հայ ժողովրդի դավաճաններին դժոխք կուղարկեն». Մեդվեդևի օգնականը պարզաբանել է նրա գրառումը Պատերազմ Արցախում
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ Քաղաքացին փորձեց մեքենան քշել ցուցարարների վրա. բախում սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ. Տեսանյութ Ինձ միայն մի բան է հետաքրքրում, ով ինչպես է պատժվելու ու որ պադյեզդում. Դա ոչինչ չի փոխում, բայց գոնե մի թեթեւ սփոփանք է կարող առաջացնել ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ Մոտակա ժամանկվա պռոգնոզն էլ սա յա Անցնում ենք գործողությունների՝ 24/7 ռեժիմով, սկսում ենք ժամը 18։00֊ից․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ի պաշտպանություն Արցախի. Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից «Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել». Գարեգին Բ Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են խաղաղապահների սպանության համար, հեռացվել է Բոլոր եկեղեցիներում երեք ժամը մեկ հնչում են զանգերը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի. Տեսանյութ Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից և ցավակցություն հայտնել ռուս խաղաղապահների մահվան համար Պուտինն Ալիևի հետ զրույցում կարևորել է ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության պահպանումը Արցախի պատվիրակությունը վերադառնում է Ստեփանակերտ. բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ. Տեսանյութ, լուսանկար ՔՊ-ականները պետք է պատժվեն ցեղասպանության իրականացման համար Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից. թշնամու ԶՈւ–ն շարժվում է դեպի Ստեփանակերտ. Տեսանյութ Մենք պետք է կանոնավոր բանակ սարքենք քաղաքական դաշտում. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ «Reuters»-ն աղավաղել է Պարույր Հովհաննիսյանի միտքն ու շփոթել ԱԳ փոխնախարարներին. ՀՀ ԱԳՆ Ճիշտ է իշխանափոխությունը, ճիշտ է հավաքական մարմին ստեղծելը․ Վարդան Օսկանյան. Տեսանյութ «Մարդու ապրել չի գալիս»,- հաճախ լսում ենք այս օրերին. դա հենց թշնամու նպատակն է Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը․ կրակում են՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ Սա իմ անձնագրի վերջին էջն ա, Հայաստան ջան Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Փաշինյանի ուղերձը. Տեսանյութ «Ստեփանակերտում սկսվել են կրակոցները». Դավիթ Թորոսյան ՀՀ-ն միայնակ է թողել Արցախին Բաքվի դեմ, ոչ մեկ իրավունք չունի մեղադրել նրանց թուղթ ստորագրելու համար. Տեսանյութ Խաբված եւ դավաճանված Արցախցիներ... Ցեղասպանություն. Կադրեր Մեր դիմացի շենքում ադրբեջանցիներն արդեն տնավորվել են․ արցախցի «Լակոտներ», «Ինչի՞ եք դավաճանի կողքին». լեզվակռիվ ԵԿՄ–ականների և զոհվածների հարազատների միջև. Տեսանյութ Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտում լույսը այսպես է բացվել, ամենուր ծխի հոտ է գալիս, հոսանք չկա «Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են». տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց Քիմ Քարդաշյանը կոչով դիմել է ԱՄՆ կառավարությանը

Հյուսիսարևելյան սահմանագոտում իրավիճակը հարաբերական կայուն է․ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար․ Տեսանյութ, լուսանկար

Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակը, ինչպես նաև զորամիավորման ենթակա զորամասերի մարտական պատրաստության աստիճանը և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը։

«Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի մարտական դիրքերը տեղակայված են տարբեր հեռավորության վրա՝ սկսած 480 մետրից մինչև 1700 մետր։ Վերջին ժամանակներում ստեղծված իրադրության պայմաններում օպերատիվ-մարտավարական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն։ Հակառակորդի կողմից որպես այդպիսին հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հակառակորդը հիմնականում զբաղված է առօրյա մարտական հերթապահությամբ։ Հակառակորդի սահմանամերձ բնակավայրերում բնակվող բնակչությունը զբաղվում է առօրյա կյանքով։ Տեղանքի և տարածքի օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվում և ներկա դրությամբ մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չեն արձանագրվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ցականյանը։

Նրա խոսքով՝ 3-րդ բանակային կորպուսը ենթակա զորամասերով զբաղված է առօրյա գործունեությամբ․ իրականացվում են ինչպես օրակարգով նախատեսված միջոցառումներ, այնպես էլ առօրյա մարտական հերթապահություն՝ ընդգրկելով համապատասխան ուժեր և միջոցներ։

«Մարտական հերթապահությունը գտնվում է ամենօրյա վերահսկողության տակ, պատրաստությունը ընթանում է սահմանված հաստիքային ռեժիմով և, հաշվի առնելով առկա մարտահրավերները, առօրյա ռեժիմում իրականացնում ենք և անհատական պատրաստություն, և ստորաբաժանումների ներդաշնակում, նաև անցկացնում ենք համապատասխան զորավարժություններ, պարապմունքներ մարտունակության պահպանման համար»,-նշեց Ցականյանը։

Անդրադառնալով զինված ուժերում ատեստավորման համակարգի ներդրմանը՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հայտնեց, որ վերջին շրջանում զինծառայողների առօրյան մի փոքր ավելի հագեցած է դարձել, քանի որ, սկսած իրենից, բոլորը նախապատրաստվում են ատեստավորման։

«Ինչ վերաբերվում է ատեստավորմանը, կարող եմ ընդգծել, որ տրամադրությունը ենթակա զորքերում բարձր է և, որպեսզի այս համատեքստում չլինի յուրովի ընկալում ատեստավորման նկատմամբ, հրամանատարության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ, անցկացվում են համապատասխան ստուգումներ ստուգարքային պարապմունքների տեսքով՝ անձնակազմին պատշաճ կերպով ներկայացնելու առաջիկա ատեստավորմանը»,-ասաց Ցականյանը՝ ընդգծելով, որ պատրաստված զինծառայողը և արհեստավարժ հրամանատարը այսօր Հայաստանի համար առաջնահերթ դեր ու նշանակություն ունեն։

Ցականյանը նաև հավելեց, որ ընդհանուր առմամբ անձնակազմի, հրամանատարակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, պատրաստ են իրականացնելու առկա միջոցներով իրենց առջև դրված մարտական և առօրյա բոլոր խնդիրները։

«Մեր բոլորի գլխավոր նպատակը մեզ վստահված պատասխանատվության գոտում մեր պետության, ժողովրդի պաշտպանությունը և ռազմական անվտանգությունն ապահովելն է»,-շեշտեց Ցականյանը։

Ստորաբաժանման հրամանատար Ռազմիկ Բաղդասարյանը ևս վերահաստատեց վերադաս հրամանատարի խոսքերը՝ նշելով, որ միշտ պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրներ։

«Իրականացնում ենք պետական սահմանի պահպանություն, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է։ Միշտ պատրաստ ենք իրականացնել մեր առջև դրված խնդիրը»,-ընդգծեց Բաղդասարյանը;

Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Նարեկ Ղևոնդյանը, ով երկու ամսից զորացրվելու է, նշեց, որ, թեև չի շարունակելու զինվորական ծառայությունը, սակայն միշտ պատրաստ է անհրաժեշտության պահին միանալ իր մարտական ընկերներին և հակահարված տալ հակառակորդին։

«Ջոկը կատարում է իր գործողություները՝ հաստատված գրաֆիկի համաձայն իրականացնելով մարտական հերթապահություն։ Խնդիրներ ընդհանարապես չկան։ Առաջնագծում առանձնապես լարվածություն չկա։ Կուզեմ, որ բոլորը հանգիստ լինեն, որովհետև զինվորները կատարում են իրենց պարտքը, ինչպես ամեն մեկը իր ծնողի համար կկատարեր»,-եզրափակեց Ղևոնդյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan