Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը Արցախը տալուց հետո ադրբեջանական զորքի համար հարթ ճանապարհ ենք բացել դեպի Երևան Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ
5
Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում վերջ դնել արկածախնդրություններին «Ընտրված վարչապետը» սպառնաց ընդդիմադիր պատգամավորուհուն Գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հե՛-ռա՛-ցե՛ք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին «Ո՞վ ես վաբշե...»,-Փաշինյանը հոխորտաց ընդդիմադիրների հասցեին (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Պատերազմ Արցախում
Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում վերջ դնել արկածախնդրություններին «Ընտրված վարչապետը» սպառնաց ընդդիմադիր պատգամավորուհուն Գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հե՛-ռա՛-ցե՛ք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին «Ո՞վ ես վաբշե...»,-Փաշինյանը հոխորտաց ընդդիմադիրների հասցեին (տեսանյութ) Արևմտյան դիվանագետների հետ հանդիպում եղել է, բայց դրանք գաղտնի բանակցություն չեն. ՌԴ պաշտոնյաներ ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում աննախադեպ թանկացել են Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը Ալիևը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ «Ինքնակամ պառկել ենք դшգաղը, վերջին մեխերն ենք մեխում»… Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Ադրբեջանը յուրացրեց նաեւ Գանձասարը Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվեք Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է ՀՀ-ում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր «Եկեք շարունակենք այսպես. Եվրոպան կանչում է». Մխիթարյանի գրառումը Ինտերի հաղթանակից հետո Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Խստորեն դատապարտում ենք ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել Ով է լինելու Ստեփանակերտի պարետը Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գույքը. չի հավանել «Շուտով բերելու են հրապարակում հայ-թուրքական բարեկամության արձան դնեն». Էդուարդ Շարմազանով.Տեսանյութ Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». Հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Իրենց վերջը գալու մասին արտահայտությունը բորբոքեց Ալեն Սիմոնյանին, լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ) Դուք մսխեցիք երկրի ներուժը, պաշտպանունակությունը, փոշիացրիք ներազագային հաղթանակներն ու իղձերը. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք. Լուսանկար

«Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներ: Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ եւ ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին: Հայտնաբերված մեքենայում նաեւ առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու եւ տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առեւանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,-հայտարարեց ՊՆ-ն՝ հրապարակելով նաեւ անտառում լքված բեռնատարի լուսանկարներ, որի թափքում երեւում են ջրով լի տարաներ, իսկ վարորդի խցիկում՝ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ:

l-mZkutGbqsF.jpg (75 KB)

Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հրապարակեց ենթադրաբար ադրբեջանցիների կողմից առեւանգված հայ զինծառայողների անունները՝ Հարություն Յուրիկի Հովագիմյան եւ Կարեն Աշոտի Ղազարյան: Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը «Հետքին» հայտնել է, որ Հ. Հովագիմյանը կապանցի է, պայմանագրային զինծառայող, իսկ Կ. Ղազարյանը՝ պարտադիր ժամկետային զինծառայող է:

Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ հաղորդագրության՝ զինծառայողներ Հովագիմյանը եւ Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18:30-ին, «ԿամԱԶ-43114» մեքենայով սնունդ են տեղափոխել իրենց զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկը, ինչից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈւ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր «ԱԿ-74» ինքնաձիգ, սակայն զինծառայողները չեն գտնվել: Նախնական տվյալներով, ըստ ՔԿ-ի, հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը եւ առեւանգել հայ զինծառայողներին:

«Հաշվի առնելով, որ առկա են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առեւանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՔՕ 191-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերի, 469-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ,- հաղորդել է Քննչական կոմիտեն,- իրականացվում են վարույթային եւ ապացուցողական անհրաժեշտ ծավալուն միջոցառումներ՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից սահմանն ապօրինի հատելու եւ զինծառայողների առեւանգման հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ»:

Կռնասիխութի ուղղության հայկական դիրքերը

Համայնքապետ Գ. Փարսյանը «Հետքի» հետ զրույցում հաստատել է, որ միջադեպը գրանցվել է Կապան խոշորացված համայնքի տարածքում, բայց հրաժարվել է որեւէ հստակեցում անել կոնկրետ տեղանքի վերաբերյալ: Հայկական լրատվամիջոցներում, սակայն, շրջանառվել է Կապանի կազմում ներառված Շիկահող գյուղի անունը: «Ազատություն» ռադիոկայանը, օրինակ, հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել այս գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Շիկահողցի Սամվել Աղաբեկյանը լրատվամիջոցին ասել է, որ այդ հատվածում ավելի բարձր տեղակայված հայկական դիրքեր կան, ու ենթադրել է, որ ադրբեջանցիները հաջողացրել են դարանակալել խիտ անտառում. «Խիտ անտառ ա, ճանապարհն էլ անտառի միջով գնում ա»։ Նկատենք, որ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի տարածքները շրջապատված են «Շիկահող» պետական արգելոցի անտառներով:

«Հետքի» կապանյան աղբյուրներից մեկը հստակեցրել է, որ ենթադրյալ առեւանգումը եղել է Ճակատեն ու Շիկահող գյուղերի միջնամասում՝ Կռնասիխութ (Կռնասիքար) սարի ուղղությամբ: Կռնասիխութն այն սար-տեղամասն է, որտեղ Ճակատենից եկող Մ-17 ավտոմայրուղին բարձրանում է շուրջ 1300 մ բարձրություն ունեցող թմբի վրա, ապա իջնում Շիկահող: Կռնասիխութից Շիկահողը երեւում է ինչպես ափի մեջ: Թմբից մինչեւ գյուղի սկզբնամաս մայրուղու երկարությունը 3,4 կմ է, մեքենայով՝ 5 րոպեի ճանապարհ:

l-gR3mgTWhMF.jpg (191 KB)

«Հետքն» ուսումնասիրել է Ճակատեն-Շիկահող-Սրաշեն հատվածում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի տեղակայումները: Քանի որ ՀՀ ԶՈւ «ԿամԱԶ-43114» բեռնատարը հայտնաբերվել է հայկական դիրքերի թիկունքային ճանապարհին, ուշադրություն ենք դարձրել առաջապահ դիրքերը թիկունքին կապող այն գրունտային ուղիներին, որոնք անցնում են անտառապատ տեղանքով:

Թե՛ մեր աղբյուրի, թե՛ «Ազատության» հետ զրուցած շիկահողցի Ս. Աղաբեկյանի ներկայացրածը համընկնում է Շիկահող գյուղից հյուսիս-արեւելք գտնվող հայկական հենակետերը թիկունքին կապող գրունտային ճանապարհներին: Ինչպես կարելի է տեսնել «Google Maps»-ում, այդ ճանապարհների հեռավորությունը դեմարկացիա չանցած Հայաստան-Ադրբեջան սահմանից մի քանի հարյուր մետր է եւ 1 կմ-ի չի հասնում: Ընդ որում՝ այս հատվածի հայկական հենակետերը մնացած դիրքերից համեմատաբար կտրված են, իսկ թիկունքին կապող ուղիներն անցնում են բավականին խիտ անտառով: Այս եւ դրանցից հարավ-արեւելք գտնվող մյուս հայկական դիրքերից եկող գրունտային ճանապարհները Կռնասիխութի մոտ միանում են Հայաստան-Իրան միջպետական Մ-17 ավտոմայրուղուն:

Այսպիսով՝ մեր եւ այլ լրատվամիջոցների աղբյուրների տվյալների համադրությամբ ենթադրում ենք, որ դեպքը տեղի է ունեցել Շիկահող գյուղից 2-3 կմ դեպի հյուսիս-արեւելք՝ հայկական երկու հենակետերից մեկի թիկունքային ճանապարհին:

Ի՞նչ կապ ունի Ռազդարան տեղի ունեցածի հետ

Ադրբեջանական քարոզչամեքենան շտապել է հայտարարել, թե իբր 2 հայ զինծառայողները գործել են ոչ թե երկուսով, այլ խմբի կազմում: Ըստ այդ երկրի գլխավոր դատախազության ու պետական սահմանապահ ծառայության, որը մարտական հերթապահություն է իրականացնում առաջնագծի այս հատվածում, հայ զինծառայողներն իբր կրակ են բացել Զանգելանի շրջանի Ռազդարա գյուղի (ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Արցախամայր գյուղի) տարածքում տեղակայված սահմանապահ զորքերի ուղղությամբ: Բնականաբար, ադրբեջանցիները որեւէ ապացույց չեն ներկայացրել, որ հայերը կրակել են իրենց զինյալների ուղղությամբ, ինչպես նաեւ առ այն, որ դեպքը տեղի է ունեցել այդ հատվածում:

Հարցն այն է, որ Ռազդարան գտնվում է Շիկահող գյուղից եւ դրա հյուսիսարեւելյան դիրքերից բավական հեռու: Այդ նախկին բնակավայրն ուղիղ գծով ընդամենը 3 կմ է հեռու Ներքին Հանդից, իսկ այդ ուղղության ադրբեջանական դիրքերն ավելի մոտ են Ներքին Հանդին ու Սրաշենին, բայց ոչ Շիկահողին: Ավելին՝ այս հատվածում անտառը չունի այնպիսի խտություն, ինչպես Շիկահողից հյուսիս-արեւելք, եւ հայկական դիրքերը թիկունքին կապող ճանապարհներն ավելի բաց ու դիտարկելի են, ինչը նվազեցնում է թշնամու կողմից այս տեղանքում դիվերսիոն ներթափանցման միջոցով հայ զինծառայողների առեւանգման հավանականությունը:

Դժվար է ասել, թե որն է եղել Ռազդարայի անունը նշելու ադրբեջանցիների նպատակը. գուցե այն, որ դրանով փորձեն շեղել ուրիշների ուշադրությունը սեփական դիվերսանտների գործողություններից, որոնք կատարվել են մեկ այլ վայրում:

Վերեւում ներկայացված քարտեզում կարելի է տեսնել ոչ միայն կարմիր (հայկական) ու կապույտ (ադրբեջանական), այլեւ մանուշակագույն դիրքեր: Այս վերջիններն այն հայկական հենակետերն են, որոնք թշնամին գրավել է 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ: Նկատենք, որ սրանք այդ օրերին մերոնց կորցրած բազմաթիվ դիրքերից մի քանիսն են միայն: Ընդ որում՝ այս դիրքերը գտնվում են շրջապատի հանդեպ գերիշխող բարձունքի վրա: Մասնավորապես՝ մոտ 1300 մ բարձրություն ունեցող գագաթից (մանուշակագույն կետերից ամենահյուսիսայինն է), որն անցել է թշնամու վերահսկողության տակ, դիտարկվում են Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղերը, Մ-17 միջպետական մայրուղին:
Այն բանից հետո, երբ հայկական կողմը կորցրել է վերահսկողությունը գերիշխող բարձունքի եւ դրա վրա տեղակայված սեփական դիրքերի նկատմամբ, ստիպված է եղել նոր հենակետեր տեղակայել ստորոտում՝ Սրաշեն գյուղի ու ադրբեջանցիների գրաված դիրքերի միջակայքում:

Իրենց հերթին ադրբեջանցիները ճանապարհ են հարթել իրենց դիրքերի եւ գրաված հայկական հենակետերի միջեւ: Դիրքային այս փոփոխությունները կարելի է տեսնել 2022 թ. սեպտեմբերի 5-ից մինչեւ 2023 թ. մայիսի 28-ն արված արբանյակային պատկերներում, որոնց աղբյուրը եվրոպական «Sentinel-2» արբանյակն է:

S2L2A-830521707839032-timelapse.gif (23.03 MB)

Հավելենք, որ մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում ու պահանջել, որպեսզի դատարանը միջանկյալ միջոց կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս պահման վայրի, պայմանների եւ առողջական վիճակի վերաբերյալ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan