Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ)
24
Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Պատերազմ Արցախում
18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են «ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան «Կառավարությունը կռուտիտի նոր ռեկորդ է սահմանել». Ոսկան Սարգսյան ՔԿՀ-ում պատարագ կմատուցվի ՀՀ ՊՆ 4 ծառայող է վիրավորվել Լեւոն Տեր-Պետրոսյան. Լավատեսական ահազանգ Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ) «Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները». Նարեկ Կարապետյան Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Հայ բնապահպան ակտիվիստների մեծ մասի համար, եթե հանքերն օգուտ են բերում Ադրբեջանին, ապա իրենք խնդիր չեն տեսնում

Հիմա Արցախը պատրաստ է եւ պետք է դառնա լիիրավ բանակցային կողմ․ Վարդանյանը՝ Ադրբեջանի սադրանքների մասին

Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում Արցախի Պաշտպանության բանակի կողմից իբր «հարձակումների» մասին, որի նպատակը կարող է լինել հնարավոր ռազմական էսկալացիայի նախապատրաստումը։ Միտումնավոր կերպով լրատվական դաշտը հեղեղվում է կեղծ լուրերով՝ ռազմական ագրեսիան որպես պատասխան քայլ ներկայացնելու նպատակով։ Մենք պետք է ասենք՝ սա սադրանք է։ Ըստ էության, այնպիսին, ինչպիսին Գլեյվիցի միջադեպը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, երբ լեհական համազգեստով էսէսականները իբր թե հարձակվեցին գերմանական ռադիոկայանի վրա և հեռարձակեցին հակագերմանական հայտարարություն:

Այս կեղծիքը «սպիտակ թելով է կարված», ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ Արցախի բանակի կողմից որևէ ռազմական հարձակում չի կարող լինել։ Քանի որ պաշտոնական Երևանը լռում է, ապա ես՝ որպես հանրային անձ, ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել ողջ աշխարհին․ Արցախի բանակը «միջադեպերի» մեջ մեղադրելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ապատեղեկատվություն և հայկական Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի նոր փուլ հրահրելու փորձ։ Մենք տեսնում ենք այս սադրանքը և ցանկանում ենք, որ աշխարհն էլ մեզ հետ այն տեսնի։

Հիշեցնեմ, որ առնվազն մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը ուժի մեջ է Եռակողմ հայտարարությունը, ըստ որի, Արցախի անվտանգությունը պետք է ապահովի նաև ռուսական խաղաղապահ առաքելությունը։ Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է հակահարված տալ, իսկ իրավիճակի էսկալացիայի դեպքում ագրեսորը ստիպված կլինի մեծ կորուստներ կրել։ Ավելին, անմիջական ռազմական ագրեսիայի դեպքում մենք պատրաստ ենք բավական արդյունավետ ոչ համաչափ պատասխան միջոցներ կիրառել։ Միևնույն ժամանակ, կարևոր է գիտակցել, որ հակամարտությունն ունի խաղաղ լուծում՝ երկկողմ բանակցությունների միջոցով։ Արցախը պե՛տք է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Հիմա մենք հստակ կարող ենք արձանագրել, որ պաշտոնական Երևանը, որը նախկինում ինչ-որ կերպ փորձում էր միջազգային մակարդակով քննարկել Արցախի հարցը, վերջնականապես հրաժարվել է շարունակել Արցախը պաշտպանելուց։ Բայց դրանով Արցախի 120.000 հայերը չեն անհետանում, որոնք հստակ հայտարարել են, որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և արդեն իսկ իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը 1991 թվականի օրինական հանրաքվեի միջոցով։ 35 տարվա անկախության ընթացքում Արցախի Հանրապետությունում ձևավորվել և գործում են դե յուրե անկախ պետությանը բնորոշ ժողովրդավարական բոլոր ինստիտուտները՝ մրցակցային հիմունքներով ընտրվող նախագահ և խորհրդարան, անկախ դատարան, իրավապահ համակարգ և այլն:

Արցախի ժողովուրդն ամեն ինչ արել է՝ այդ առումով միջազգային իրավունքի ամենախիստ պահանջներին համապատասխանելու համար: Ու հիմա Արցախը պատրաստ է և պետք է դառնա լիիրավ բանակցային կողմ, բայց այդ բանակցությունները պետք է վարվեն միջազգային միջնորդությամբ՝ անվտանգության հուսալի երաշխիքների առկայությամբ, ոչ թե զենքը ճակատին ուղղած: Արցախը ջանք չի խնայելու սեփական անկախությունը պաշտպանելու համար։ Սադրանքն ու ռազմական էսկալացիան ընդհանուր խնդիրը համակարգված լուծելու միջոց չեն: Այն հնարավոր է քաղաքակիրթ ձևով լուծել: Եվ պատմության մեջ մնալ որպես առաջնորդներ, որոնք իրենց սերունդների համար ոչ թե բազմապատկել, այլ պակասեցրել են չարիքը Երկրի երեսից:

Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan