2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան
26
Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Պատերազմ Արցախում
2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ»

2022 թվականի ընթացքում Ադրբեջանը 12 անգամ զորավարժություն էր արել․ 2025-ին մենք կկարողանանք հաղթել թշնամուն ու ազատագրել Արցախի մնացյալ մասը, կամ կկորցնենք

2020-ի նոյեմբերից հետո իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում էին բուժել պատերազմի վերքերը, ու եթե Ադրբեջանը արագ տեմպերով փորձում էր վերականգնել կորցրածն ու ամրանալ դիրքերում, ապա Հայաստանը գերադասեց թուլանալ ու պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքի։
 
2021-ի մայիսին Ադրբեջանը առաջին հարձակման փորձն արեց՝ ստուգելու իր զորքի մարտական վիճակը։ Գրավեցին Գորիսի Սև լիճն ու Վարդենիսի Կութ գյուղի դիմացի դիրքերը։ Հայաստանը շարունակեց զբաղվել ինքնախաբեությամբ և պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքի։
 
2022-ի գարնանը Իլհամ Ալիևը պայման դրեց Նիկոլ Փաշինյանի առաջ, որ պետք է իրեն հանձնվի Բերձորը։ Նիկոլը համաձայնեց։ Օգոստոսին Ադրբեջանը տեղային հարձակումներ գործեց Արցախի առաջնագծի ուղղությամբ՝ պահանջելով հանձնել Բերձորը։ Հայաստանը կարող էր մի քանի օրում վերաբնակեցնել Բերձորը և պահել այն, մանավանդ ռուսական կողմից կար նման ներքին առաջարկ՝ մնալ Բերձորում, եթե այնտեղ ապրեն 800-1000 հայեր։ Բայց Հայաստանի իշխանությունը գերադասեց կատարել Ադրբեջանի պահանջը, ևս մեկ նահանջ քայլ արեց՝ շարունակելով պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքի և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։
 
2022 թվականի ընթացքում Ադրբեջանը12 անգամ զորավարժություն էր արել, և պետք էր զորքի մարտունակությունը ստուգել իրական մարտադաշտում։ Սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա ու կարողացավ 2 օրվա ընթացքում գրավել Հայաստանի տարածքից մոտ 120քկմ՝ ՀՀ-ից գրաված տարածքները հասցնելով 150քկմ-ի։ Հայաստանի իշխանությունը վախեցավ կամ չուզեց համարժեք պատասխան տալ՝ շարունակելով պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքի և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։
 
2022-ի դեկտեմբերին Ադրբեջանի ռազմական ու քաղաքական ցինիզմը հասավ այն աստիճանի, որ փակեց Արցախի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը՝ լիարժեք շրջափակում իրականացնելով Արցախի 120,000 հայերի նկատմամբ։ Հայաստանը շարունակեց խնդրել ու բանակցել՝ պատրաստվելով խաղաղություն կոչված խաբկանքի և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։
 
2023-ի ապրիլին արդեն բավականաչափ ինքնավստահ դարձած Ադրբեջանը պահանջեց Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Հայաստանի իշխանությունը, որը բացի ներքին խարդավանքներից ու պետական բյուջեն թալանելուց, ուրիշ բան չէր արել 2 տարվա ընթացքում, շարունակեց պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքի և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։
 
2023-ի մայիսին Ադրբեջանը նոր ռազմական հարձակում իրականացրեց այս անգամ Վարդենիսի Սոթքի ուղղությամբ։ Քիչ թե շատ մեջքը շտկած հայկական բանակը այստեղ արժանի պատասխան տվեց թշնամուն, ոչնչացրեց ավելի քան 18 ադրբեջանցու, գրավեց թշնամու զբաղեցրած առնվազն 3 հայկական դիրքեր։ Բայց Հայաստանի իշխանությունը փոխանակ օգտվեր մեր բանակի հաջողությունից, կատարեց Ադրբեջանի պահանջը, և մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի տարածքում։ Հայաստանը շարունակում է պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքի և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։
 
2023-ի հունիսից մինչև օգոստոս Ադրբեջանը կշարունակի ներկրել նոր զենքեր ու տեղային կամ լայնածավալ հարձակումներ կիրականացնի Հայաստանի առաջնագծի տարբեր հատվածների ուղղությամբ, կփորձի գրավել նոր դիրքեր ու մոտենալ հայկական բնակավայրերին՝ սպառնալիքի տակ դնելով հայ բնակիչների կյանքը։ Ադրբեջանը նոր սպառնալիքներ կստեղծի Արցախի նկատմամբ, գուցե կրակի նաև Արցախի բնակավայրերի վրա։ Հայաստանի իշխանությունը կշարունակի պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքի և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։
2023-ի աշնանը Ադրբեջանը շատ ավելի պատրաստ կլինի լայնածավալ պատերազմի և հնարավոր է՝ այդպիսի փորձ կատարի Հայաստանի նկատմամբ։ Նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Ադրբեջանը կշարունակի սահմանային սադրանքները և լարվածությունը։ Ադրբեջանը աշնանը փոքր մասշտաբների ռազմական գործողություններ կիրականացնի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի նկատմամբ։ Հայաստանի իշխանությունը կշարունակի պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքի և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։
 
2023-ի ձմռանը Արցախը պատրաստ կլինի շրջափակմանը, ապահովված կլինեն անհրաժեշտ պաշարները, ինչը կնյարդայնացնի Ադրբեջանին ու շատ ավելի կոշտ միջոցներ կգործադրի Լաչինի միջանցքում, կփորձի մարդկանց առևանգել, կրակել բնակավայրերի վրա։ Ադրբեջանը ձմեռային իրավիճակում կփորձի իր զորքի մարտունակությունը Հայաստանի Վարդենիսի և Ջերմուկի ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունը կշարունակի պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքի և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։
 
2024-ի ընթացքում Ադրբեջանը լիարժեք պատրաստ կլինի լայնածավալ պատերազմի, չեմ կասկածում, որ հենց Հայաստանի նկատմամբ դա կիրականացնի։ Արցախում կենսական պայմաններն ավելի կվատանան, խնդիրներ կստեղծվեն ջրի, էլեկտրաէներգիայի մատակարարման առումով։ Ադրբեջանը կփորձի անօրինական մուտք գործել ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի և մարդկանց առևանգել, խուճապ տարածել։ Հայաստանի իշխանությունը կշարունակի պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքի և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։
2025-ի գարնանը Ադրբեջանը պաշտոնապես կհայտարարի, որ ռուսները պետք է դուրս գան Արցախից և ոչ մի կերպ չի համաձայնի խաղաղապահների գործունեության ժամկետը երկարացնելու շուրջ։ Հայաստանի իշխանությունը ձեռքերը կլվանա Արցախից ու խնդրի լուծումը կթողնի ռուսների ուսերին։ Արցախը կմնա լիովին մենակ ինչպես 1990-ականներին ու կսկսի ինքնապաշտպանական մարտեր։ Հայաստանի իշխանությունը կշարունակի պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքի և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։
 
2025-ին մենք կկարողանանք հաղթել թշնամուն ու ազատագրել Արցախի մնացյալ մասը, կամ կկորցնենք ամբողջ Արցախը, Ադրբեջանի զորքը կմտնի Սյունիք, ցամաքային կապ կունենա Նախիջևանի հետ, կհասնի Սևանա լճի ափերին ու Վայոց ձորի, Արարատի և Տավուշի բազմաթիվ տարածքներ կգրավի։ Հայաստանի իշխանությունը գուցե շարունակի պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքի և թույլ տալ, որ թուրքը նվաստացնի հայ ժողովրդին։
 
Բայց այդ ժամանակ հայ ժողովուրդը գուցե վերջապես հասկանա, որ իր դեմ ներքին թշնամին է գործել, գուցե չհասկանա ու շարունակի նվաստանալ թուրքի դիմաց։
Այդ ամենը 2021-2023թթ․ կարող էր ու 2023-2025թթ․ կարող է նաև չլինել, բայց․․․ երևի ժողովուրդը սիրում է նվաստանալ․․․
 
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan