Իշխանությունը գիտի, որ իր հիմնական մրցակից եղել և մնում է Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները
22
Ադրբեջանցիները պատրաստվում են վերադառնալ Երևան Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ աշխատելու ժամանակ․ նախկին տնօրեն Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը Պատերազմ Արցախում
Բաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է մահացել Ջրհեղեղից մեկ տարի անց միջպետական ճանապարհի քանդված տեղերը չեն վերականգնել. Ոսկան Սարգսյան Ադրբեջանցիները պատրաստվում են վերադառնալ Երևան Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին 22-ամյա երիտասարդը սպանել է հորն ու փորձել ինքնասպան լինել Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ աշխատելու ժամանակ․ նախկին տնօրեն Իշխանությունը գիտի, որ իր հիմնական մրցակից եղել և մնում է Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ» Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից Արսեն Թորոսյանը 75 մլն արժողությամբ բնակարան է գնել Ծաղկաձորում Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից

Արևմուտքն աչք կփակի Ղարաբաղից հայերի արտաքսման վրա, եթե Ադրբեջանը առճակատման մեջ մտնի Իրանի հետ. Զատուլին

Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղի շահերը պաշտպանելու փոխարեն գերադասեց նահանջել, առանց վերապահումների ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում։ Այս մասին «Ռուսարմինֆո»-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Դա ընդգծվել է անցյալ տարի Արևմուտքում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ և հաստատվել այնտեղ, Արևմուտքում և Մոսկվայում վերջին հանդիպումների ժամանակ»,-ընդգծել է նա:

Այս կապակցությամբ Զատուլինը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման խնդիրը, ԼՂ կարգավիճակի խնդիրը երկար տարիներ եղել է բանակցությունների առարկա։ Հայաստանի ղեկավարությունը վիճում է այլ հարցերի շուրջ, բայց ոչ կարգավիճակի հարցի շուրջ, նշել է պատգամավորը։

Նա հիշեցրել է Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մոսկովյան հանդիպումից առաջ, մասնավորապես ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին. «Այդ ամենը շատ մտահոգիչ պատկեր է ստեղծում Ռուսաստանի համար, երբ նա պայքարում է իր ներկայությունը պահպանելու համար: Անշուշտ, ամենակարևոր հարցերից մեկը, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանի, այլեւ առաջին հերթին ԼՂ հայ բնակչության համար, ռուսական խաղաղապահի զորակազմի հետագա ներկայության հարցն է ԼՂ-ում», ասել է Զատուլինը:

«Կարծում եմ, որ պետք չէ հեռատես լինել՝ պատկերացնելու համար, որ չնայած բոլոր ռեւերանսներին ու հաճոյախոսություններին, ադրբեջանական կողմը կձգտի նրան, որ դուրս մղի ռուսական խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից, հենց որ ստորագրվի համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի վերջապես իր համար լուծի ԼՂ-ի հետ կապված հարցը, դադարի այն անվանել Լեռնային Ղարաբաղ, ինչպես արդեն անում են: Նրանք իրականացնում են իրենց քաղաքական գիծը՝ ստացեք Ադրբեջանի քաղաքացիություն կամ հեռացեք։ Ինչով է այս գիծը տարբերվում 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունից, նրանով, որ այն չի ենթադրում ուղղակի ֆիզիկական ոչնչացում:

Բայց ինչպես հիշում ենք, Հայոց ցեղասպանությունն ուղեկցվել է հայերի զանգվածային տեղահանմամբ Թուրքիայի հայկական գավառների պատմական բնակության վայրերից։ Ադրբեջանն այժմ դրան է ձգտում, և նրանց պետք չեն վկաներ, նրանց պետք չեն Ռուսաստանն ու նրա խաղաղապահի ուժերը։

Այն հույսերը, որ ինչ-որ մեկը գուցե արհեստականորեն ստեղծում է, թե Արևմուտքը միացել է գործընթացին, նրանք հաշվի չեն առնում այն ​​փաստը, որ Արևմուտքում հիմնական շահը տարածաշրջանում վնաս պատճառելն է, առաջին հերթին, Ռուսաստանին, երկրորդ՝ Իրանին։ Երկուսն էլ իրականացվում են։

Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում հարցականի տակ է, իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա Արևմուտքը աչք կփակի շատ բաների վրա, այդ թվում՝ հայերի արտաքսման, եթե Ադրբեջանը մտնի Իրանի հետ ավելի ակտիվ առճակատման մեջ։ Ադրբեջանը գնում է այս ճանապարհով, քանի որ հասկանում է, թե հարցն ինչում է։ Ամեն շաբաթ Իրանում բացահայտվում է իրանցի լրտեսների հերթական խմբաքանակը։ Այնտեղ հակաիրանական հիստերիա է սերմանվում։ Ո՞վ է շահագրգռված հարաբերությունների սրմամբ: Առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, Իսրայելը»,- ասել է Զատուլինը։

Բնօրինակի թարգմանությունը՝ NEWS.am-ի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan