Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»․ Վարդևանյան ԱԺ-ում ընթանում է փակ քվեարկությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Սարքել սուտ-սեփական սուտը ուռճացնել-հղում անել սեփական ուռճացված ստին
7
Օրակարգ. Սամվել Կարապետյանը 4 տարբերակ ունի. նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի. Երվանդ Բոզոյան Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. Արա Զոհրաբյան Փաշինյանը նախատեսում այսօր-վաղը, հակաեկեղեցական «իրավապահների» միջոցով կրկին գրոհել Մայր Աթոռը, պղծել սրբավայրը ու խուզարկություններ անցկացնել ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան Ինչու են Էրդողանն ու Ալիևը «դուխով» Թադևոս Ավետիսյանն առաջարկեց Արծվիկ Մինասյանի գործով «քրեական» բառը փոխարինել «քաղաքական» Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ Ալիևը համաձայն չէ, Փաշինյանը գնում է նրան համոզելու. Ստեփան Դանիելյան Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3–րդ ժամկետը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Օրակարգ. Սամվել Կարապետյանը 4 տարբերակ ունի. նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի. Երվանդ Բոզոյան Հերթական բարեկարգված անբարեկարգ բակը մայրաքաղաքում (տեսանյութ) Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»․ Վարդևանյան Վեհարանը ասպատակելու փորձերը խայտառակել են ԱԱԾ ինստիտուտը. Վլադիմիր Մարտիրոսյան Դատախազը հայտարարեց, թե 2025 թ. սեպտեմբերին պլանավորված են եղել որոշ գործողություններ, նման տվյալ ընդհանրապես գոյություն չունի. Փաստաբան Վերաքննիչը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան Խմբակը շատ խառը գործընթացի մեջ է․ «Կարճ ասած» Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. Արա Զոհրաբյան Փաշինյանը նախատեսում այսօր-վաղը, հակաեկեղեցական «իրավապահների» միջոցով կրկին գրոհել Մայր Աթոռը, պղծել սրբավայրը ու խուզարկություններ անցկացնել ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Դուք այդ ամբիոնից կանգնած պարզապես ստել եք․ Աննա Գրիգորյանը՝ Վարդապետյանին Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր (լուսանկար) Գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան․ Փաստաբան ԱԺ-ում ընթանում է փակ քվեարկությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հերթական ընտրական «կեղծիքը». ՔՊ-ն սխալ էր քվեարկելությունը կազմակերպել (տեսանյութ) Լևոն Քոչարյանը գլխավոր դատախազին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ Ադրբեջանում 69-ամյա սկեսրայրը uպանել է 24-ամյա հարսին Իրավիճակը լարվեց. թեժ վիճաբանություն ԱԺ–ում (տեսանյութ) Քաղաքապետարանը ձեզ համար նոր խցանումներ է պատրաստել «Սրբազաններն իրականացրել են հայտարարված հացադուլը». Սերգեյ Հարությունյան Գյումրիում կայացավ ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը Բուժքրոջ մոտից հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց Միքայել Սրբազանի պաշտպաններն արձագանքել են Նիկոլ Փաշինյանի գրառմանը «Ձերբակալել են Դավիթ Շահնազարյանին և Սևակ Խաչատրյանին». «Ազգային ճակատ» Ինչու են Էրդողանն ու Ալիևը «դուխով» Սարքել սուտ-սեփական սուտը ուռճացնել-հղում անել սեփական ուռճացված ստին «Ձուկ գողացողից» մինչև Ստամբուլ (Պոլիս) Երբեք չեմ ընտրի Սարգիս Խանդանյանին, ով ուրացել է Արցախը․ նա ներկայացնում է ՔՊ-ն և ոչ՝ ՀՀ-ն․ Լիլիթ Գալստյանը՝ Civic-ի ստերի և ԵԱՀԿ ԽՎ-ում տեղի ունեցածի մասին

Ռուսաստանը կոնկրետ գործընթաց է փորձում իրականացնել իր դիրքերը չթուլացնելու և հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուշադրություն պետք է դարձնել, որ մոսկովյան հանդիպման շրջանակներում որևէ հայտարարություն չեղավ Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության մասին, Արցախի հիմնախնդրի մասին ընդհանրապես: Փաստացի, սա նշանակում է, որ խոսք է եղել միայն կոմունիկացիաների բացման հետ կապված: Այստեղ կարծիքները տարաբևեռ են:

Սակայն գոնե նախնական տպավորությամբ, առկա է երկու գործոն: Նախ՝ փոխվարչապետների մակարդակով հանդիպման մասին շեշտվեց՝ ըստ երևույթին առաջին հերթին քողարկելու եռակողմ հանդիպման ձախողված լինելը: Ի վերջո, երբեք նման կարճ հանդիպում չի եղել: Բայց և մյուս կողմից՝ քանի որ Մոսկվան շահագրգռված է, որ Արցախի կարգավիճակի ու ընդհանուր իրավունքների հարցը մնա հետագային, ապա չի բացառվում, որ հենց դրա համար խնդիրը դիտարկվեց ընդամենը Հայաստան-Ադրբեջան տիրույթում։

Փոխարենն, ի դեպ, Արևմուտքը շահագրգռված է, որ արցախահայությանը որոշակի «իրավունքներ ու անվտանգության երաշխիքներ» տրամադրելով, ավելի ստույգ՝ առանց իրական երաշխիքների պարզապես այդպիսի խոստումներ Ալիևից վերցնելով՝ թեման փակվի, որպեսզի ռուս խաղաղապահները Արցախից դուրս գան։ Այդ դեպքում հարց է ծագում՝ որո՞նք են ՌԴ նախագահի նշած չլուծված հարցերը։ Եթե խոսվում է տեխնիկական խնդիրների մասին, պետք է ենթադրել, որ իսկապես հարցը վերաբերում է բացառապես սահմանների ճշգրտմանը և կոմունիկացիաների բացմանը։ Պատահական չէ, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, թե Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերի լուծման համար։

Ըստ նրա՝ խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի, ինչպես նաև այն մասին է, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողությունը։ Բայց նկատենք, որ Հայաստանը մեկ անգամ չէ, որ նշել է, թե պատրաստ է բացել ճանապարհները և անխափան հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի համար։ Այդ դեպքում մնում է ենթադրել, որ խնդիրը կապված է Ադրբեջանի հետ, որը փորձում է իր համար Սյունիքով սուվերեն միջանցքի կարգավիճակ ունեցող ճանապարհ ստանալ՝ այն կապելով Լաչինի միջանցքի բացման թեմայի հետ։ Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական ղեկավարությունը հայտարարություններ է արել՝ Լաչինի միջանցքի հարցը կապելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» արհեստական թեմայի հետ։

Այս ամենը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը կոնկրետ գործընթաց է փորձում իրականացնել իր դիրքերը չթուլացնելու և հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որը շարունակական երկխոսության բնույթ է կրելու։ Սակայն առջևում եվրոպական միջնորդությամբ սպասվում են Քիշնևի, ապա Բրյուսելի հանդիպումները։ Այդ ժամանակ պարզ կդառնա՝ ԵՄ-ն կփորձի՞ Մոսկվայի նախաձեռնությանը հակադրվելու համար առարկայական տեսք տալ որոշակի պայմանավորվածությունների, թե՞ ամեն ինչ դեռ որոշ ժամանակ էլ կհետաձգվի…»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan