Մի քանի ամիս առաջ ես տեղեկացա, որ իմ հեռախոսը գաղտնալսվել է. սա ինձ որևէ կերպ չի կանգնեցնելու իմ մասնագիտական ու ազգային պարտքը կատարելուց․ թյուրքագետ

Դիտել նաև
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Ալիև-փաշինյան հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունը սկսել է որոշակի խաղաղասիրական ուղերձներ հղել, որը ունի մեկ նպատակ
Սա կոչվում է 21-րդ դարում պետությանը նախընտրել համայնքը՝ իջնելով նորից 19-րդ դար
Տունը լքող հայի ցավը. Ստեփանակերտն այսօր. Թյուրքագետը կոչ է անում դուրս գալ փողոց, հանուն մնացյալ Հայաստանի
Արցախում Ադրբեջանի վերջին հարձակումից հետո նոր տարածքներ են գրավվել թշնամու կողմից
Մի քանի ամիս առաջ ես տեղեկացա, որ իմ հեռախոսը գաղտնալսվել է առավել զորեղ համարվող իսրայելական «Պեգասուս» հետախուզական ծրագրի օգնությամբ։
Գաղտնալսումը ապացուցվեց համապատասխան պրոֆեսիոնալների և ընկերությունների կողմից (մասնավորապես Ruben Muradyanի և Access Nowի միջոցով)։
Երեկ այդ մասին գրեցին համաշխարհային մամուլում՝ Reuters-ից մինչև WIRED ու TechCrunch (հղումները դնում եմ մեկնաբանություններում):
Որպես թյուրքագետ իմ թիրախավորումը և ինձ թվային լրտեսության ենթարկելը կապված է բացառապես իմ մասնագիտական գործունեության հետ։ Ու քանի որ իմ հանրային գործունեությունը գերազանցապես նվիրված է Հայաստանի հանդեպ Թուրքիայի և Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության, ինչպես նաև դրան ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ոչ հայանպաստ և ոչ ադրյունավետ արձագանքի բացահայտմանը, ապա ես չեմ կարող բացառել, որ ինձ գաղտնալսելու փորձի հետևում կարող են կանգնած լինել երկու կողմերն էլ։
Այնուամենայնիվ, սա ինձ որևէ կերպ չի կանգնեցնելու իմ մասնագիտական ու ազգային պարտքը կատարելուց։ Եթե գաղտնալսում են, ուրեմն ասածներս ճշմարտություն են և մեր թշնամիների համար վտանգ են ներկայացնում։ Իսկ այն, ինչ խանգարում է Հայաստանի թշնամիներին, պետք է ավելի շատ արվի։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից