Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են

«Շարժումը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խնդիր է դնում». Անդրանիկ Թևանյան

Մեր նախաձեռնած շարժումն իր ձևով ու բովանդակությամբ վերկուսակցական է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե ինքը համախոհների հետ ժողովրդական շարժում է ստեղծելու:

Պարո՛ն Թևանյան, ի՞նչ շարժման մասին է խոսքը, ի՞նչ խնդիրներ է դրել իր առաջ:

Ես առիթ ունեցել եմ խոսելու այն մասին, որ մեզ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա և հասարակական-քաղաքացիական ժողովրդական շարժում, որպեսզի կարողանանք մեր երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնել և կանխել Արցախի, Հայաստանի գահավիժումը: Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս ու սակարկման առարկա է դարձրել Հայաստանի տարածքները՝ Ալիևից 29.800 քառակուսի կիլոմետր մուրալով: Ալիևին Փաշինյանի դիրքորոշումը թևեր է տվել ու նա արդեն ամբողջ Հայաստանն է համարում «Արևմտյան Ադրբեջան»:

2022թ. հոկտեմբերի 6-ին Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, ինչն էլ հնարավորություն տվեց Ալիևին փակել Լաչինի միջանցքը: Հիմա արդեն Հայաստանի ճակատագիրն է դրված զոհասեղանին: Մենք կարծում ենք, որ այս կործանարար ընթացքը կասեցնելու համար պետք է ժողովրդական մոբիլիզացիայի միջոցով հասնել իշխանափոխության:

Մեր նախաձեռնած շարժումն իր ձևով ու բովանդակությամբ վերկուսակցական է: Շարժման մեջ ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք անտարբեր չեն մեր երկրի շուրջ ու մեր հաշվին տեղի ունեցողի հանդեպ: Մենք գտնում ենք, որ լայն մոբիլիզացիայի անհրաժեշտություն կա և ձգտելու ենք նպաստել դրան: Հավատում ենք մեր նախաձեռնության հաջողությանը, քանզի գիտենք, որ այլընտրանք չունենք, պետք է պայքարենք սեփական պետության մեջ ապրելու համար:

Արցախի ու Հայաստանի անվտանգային համակարգերը շաղկապված են: Կեղծ ու վտանգավոր է այն թեզը, թե, իբր, Արցախը հանձնելու գնով կարելի է փրկել Հայաստանը: Դա առնվազն մոլորություն է, իսկ իրականում՝ պետական հանցագործություն: Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Փաշինյանն իրեն դրել է հակապետական ու հակասահմանադրական դաշտում: Մեր խնդիրն է խաղաղ ու հնարավորինս շուտ նրան վարչապետի պաշտոնից հեռացնելը:

Ե՞րբ է հանրայնացվելու շարժման գործունեությունը:

Ահագին տնային աշխատանք ենք կատարել: Շփվել ենք տարբեր շերտերի հետ: Մոտ օրերս արդեն հանրությանը կներկայացնենք շարժման նախաձեռնող խմբին, շարժման հռչակագիրը, որի մեջ կներկայացվի նաև ճանապարհային քարտեզը, թե ինչպես ենք տեսնում քաղաքական փոփոխությունների սխեման և ինչպես ենք պատկերացնում հետագա զարգացումները: Մեկ բան հստակ է՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ իրենից ու միայն իրենից է կախված մեր երկրի փրկությունը: Եկել է անհատական պատասխանատվության ժամանակը: Մենք մեր որոշումը կայացրել ենք ու գնալու ենք այդ որոշումը կյանքի կոչելու ուղղությամբ: Այլ տարբերակ չկա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan