Եթե Թուրքիան իր ուժը կիրառի, … միջանցքը կբացվի. Թուրքիայի ազգային-պետական շահը ենթադրում է այն քաղաքականությունը, որը Անկարան վարում է այն հիմա և այն չի փոփոխվում կախված անձից

Կիրակի օրը Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն է։
Ընդդիմադիր թեկնածու Ք. Քըլըչդարօղլուն, միանգամայն օրինաչափորեն մեծացնելով ազգայնական խոսույթի կիրառումը իր ելույթներում, երեկ նշել է.
«Ադրբեջանի Բաքվի և մեր Ստանբուլի միջև ոչ մի տարբերություն չկա։ Հետևաբար մեր՝ Ադրբեջանի հետ եղբայրությունը և միասնությունը վերկուսակցական է։ Մեր նպատակը Միջին Ասիան Թուրքիայով Եվրոպային կապելն է և թյուրքական հանրապետությունները Թուրքիայի հետ ավելի հզոր կապով միավորող տնտեսական ենթակառուցվածքի ձևավորումն է։ … Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի։ Այս միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած անվերապահ աջակցությունից։ Իրանի և Հայաստանի միասնությունը այս հարցում միջանցքի բացումը արգելակում է։ Եթե Թուրքիան իր ուժը կիրառի, … միջանցքը կբացվի։ … Թուրքիան պարտավոր է ընդլայնել այս միջանցքը»։
Հուսամ, որ սա բավարար է հասկանալու համար, որ Թուրքիայի ազգային-պետական շահը ենթադրում է այն քաղաքականությունը, որը Անկարան վարում է այն հիմա և այն չի փոփոխվում կախված անձից։
Մնացածը՝ կրկնեմ երկու շաբաթ առաջ ասածս.
«Նույնիսկ Էրդողանի պարտության դեպքում Թուրքիայի՝ Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունը ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ, այն հիմնական ուղղություններով մնալու է նույնը, քանի որ Թուրքիայում, ի տարբերություն, օրինակ, Հայաստանի, իշխանության համար պայքարում են թուրքական էլիտաները, որոնց ընկալումները Թուրքիայի ազգային պետական շահի վերաբերյալ հիմնական առումով չեն տարբերվում»։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան ալիքից