Հիշեցի բոցաշունչ ու ցինիկ ժպիտով ուղերձը Շուշիից, որին հաջորդեց բերդաքաղաքի խայտառակ հանձնումը
Դիտել նաև
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար
Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն
Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն
Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան
Ղարաբաղի փոքրիկ Նիկոլի բոցաշունչ ուղերձը հենց տեսա` հիշեցի Արցախը հանձնող խունտայի վերարտադրության գիշերվա էս նկարի բարոյական, պատմական ու քաղաքական նրբերանգները (2021, հունիսի 20, ՔՊ շտաբ)։
Հիշեցի նաև իր նույնքան բոցաշունչ ու ցինիկ ժպիտով ուղերձը Շուշիից, որին հաջորդեց բերդաքաղաքի խայտառակ հանձնումը։
Հասկանում եմ` բոլորն են ուզում պատմության մեջ չմնալ իբր մանր ու խոշոր դավաճաններ ու հայրենավաճառներ, և Մեծ աղետների ու դավաճանության շեմին շնագայլի (ռուս.` шакал) հոտառությամբ ամեն ինչ փորձում են ծածկել, կոծկել, անձնազոհության միրաժ ստեղծել։
Բայց ախր պատմությունը մի վատ բնավորություն էլ ունի` ամեն ինչ անթեղում է, և մի օր այս ուղերձների տակից, ինչպես հալվող ձյան ծածկած աղբը, բացվելու է այդ ամենը։ Չկասկածեք։
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից