ՍԻՆ ՀՈՒՅՍԵ՞Ր
Դիտել նաև
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար
Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն
Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն
Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան
ՍԻՆ ՀՈՒՅՍԵ՞Ր
Մեծ հույսեր ունեի, որ երեկվա գարշաասուլիսին կհաջորդի հայ ժողովրդի բուռն ընդվզումը։
Սակայն, ոչ երեկ, ոչ այսօր, կարծես ոչինչ չի կատարվում։ Միայն հայտարարություններ, խրոխտ հարցազրույցներ։Շատերը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանը, տարբեր միջազգային օրենքներին, բացատրում են, որ դավաճանը չի կարող նման փաստաթուղթ ստորագրել, իսկ ստորագրելու դեպքում, այն իրավական ուժ չի ունենա։ Իսկ եթե ստորագրի՞, հետո ի՞նչ ենք անելու։ Դիմելու ենք ՍԴ,ՄԱԿ, թե՞ Հաագա․․․Թե՞ հետո, օտար ափերում հոդվածներ ենք գրելու, որ այդ փաստաթուղթն իրավական ուժ չունի։ Միթե՞ բոլորս հաշտվել ենք հայրենիքի կորստի հետ։
Հույսս Արցախն է։ Սիրելի արցախցիներ, երբեք չհաշտվեք մեր բոլորի պայքարով նվաճված ազատության և անկախության դեմ դավադրության հետ։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից