ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

Թուրք-ադրբեջանական լոբբիստ Լեո Դոքերթիի այցը Հայաստան, մեղմ ասած, շատ վատ նշան է

ՀՀ իշխանությունների կողմից Արցախը հանձնելու պատրաստակամությանը զուգահեռ կտրուկ ակտիվանում է, այսպես կոչված, «արևմտյան» վեկտորը Հայաստանի շուրջ՝ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Լեո Դոքերթիի՝ Հայաստան անսպասելի այցի տեսքով: 

Առեղծվածային զուգադիպությամբ նույն օրը Հայաստանում հայտնվում են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին։ Սակայն այս պարագայում, ավելի կարևոր է հասկանալ բրիտանացի նախարարի այցի նպատակները։ Հա ի՞նչ՝ կասի հասարակ մարդը, "подумаешь" ինչ-որ նախարար է «դրսերից» գալիս Երևան։ Սակայն պետնախարար Դոքերթիի այցն այդ դեպքը չէ։ Մինչ մենք հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, պետք է կանգ առնել այն հանգամանքի վրա, թե ով է իրականում Լեո Դոքերթին: 

Կարծում եմ, մեզ համար կարևոր պետք է լինի այն հանգամանքը, որ նախարար Դոքերթին, ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի գլխավոր բրիտանական լոբբիստներից մեկն է և ըստ այդմ՝ Բրիտանիայում խիստ հակահայկական ալիևյան ռեժիմի քարոզիչն ու պաշտպանը: Դոքերթին երբեք չի թաքցնում, որ մշտապես կատաղի պաշտպանում է թուրք֊ադրբեջանական շահերը բոլոր հնարավոր հարթակներում։ Իրականում Դոքերթիի այցը հիմնականում միտված է լինելու առավելագույնս խթանել փաշինյանական իշխանություններին Հայաստանի և Արցախի համար Ադրբեջանի հետ «ինքնասպանության» պայմանագիր ստորագրելուն, քանի որ մայիսի 25-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման նախաշեմին տրանսատլանտյան վեկտորը չի կարող թույլ տալ "խաղաղության պայմանագրի" ադրբեջանամետ տարբերակի տապալումը։ 

Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանին Արցախը հանձնելու ներկայիս հայաստանյան իշխանությունների որոշումը լրիվ համապատասխանում է անգլո-սաքսոնական ծրագրին, ապա ամեն ինչ ավելի քան պարզ է: Քանզի դիտարկվում է Արևմուտքի կողմից, որպես պատմական շանս կտրուկ նվազեցնել ռուս-իրանական ազդեցությունը Հարավային Կովկասում։ 

Ինչեւէ, արևմտյան ուժային կենտրոնները կարծում են, որ Մոսկվայում կարող է վտանգվել թավշիստների կողմից Արցախի հանձման հակահայկական նախագիծը, և հետևաբար Հայաստանում ռուս-իրանական ազդեցության հնարավորինս թուլացման գործընթացը։ Եւ հենց այս պատճառով նախարար Դոքերթին ենթադրաբար խնդիր ունի շատ կոշտ զգուշացնել Հայաստանի ներկայիս իշխանություններին, որ հանկարծ չփորձեն հրաժարվել թուրքամետ ու ադրբեջանամետ կուրսից, թե չէ վերջիններիս համար լուրջ խնդիրներ կառաջանան։ 

Կարելի է նաև ենթադրել, որ նախարար Դոքերթին երեւանյան այցի ժամանակ ուղիղ հրահանգներ կտա հայաստանյան իշխանական վերնախավի իր գաղափարական «զինակիցներին», թե ինչպես վարվել, որպեսզի արևմտյան նախագիծը («Հայաստանի և Արցախի ոչնչացումը Հարավային Կովկասում՝ լոգիստիկ ուղիների վերահսկման դիմաց») հարթ ընթանա։ 

Մի խոսքով, թուրք֊ադրբեջանական լոբբիստ Լեո Դոքերթիի այցը Հայաստան, մեղմ ասած, շատ, շատ, շատ վատ նշան է։ 

ՀԳ Համաձայն պաշտոնական լրահոսի, Հայաստանը և Բրիտանիան սկսում են «ռազմավարական» համագործակցության շուրջ բանակցությունները։ 

Արման Աբովյան

Աղբյուր՝ «Հրապարակ» 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan