Սիրիայում երկրաշարժից երեք ամիս անց կենդանի մարդ է հայտնաբերվել

Սիրիայում փետրվարյան հզոր երկրաշարժից հետո փլատակների մաքրման ժամանակ ծայրահեղ ծանր վիճակում տղամարդ է հայտնաբերվել։ Նա փլատակների տակ մնացել է ավելի քան երեք ամիս։
Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Այս մասին հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն: Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին երկրաշարժ տեղի ունեցավ Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի սահմանամերձ շրջաններում։
Երկու հզոր երկրաշարժերն ավերեցին հազարավոր տներ, զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ։ Բնական աղետի ուժգնությունը կազմել էր 7,7 և 7,6 բալ։