ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար․ Բորել
Դիտել նաև
Խոշտանգվողներին ԱՄՆ դեսպանը չի համոզի, որ Հայաստանում ժողովրդավարություն է. Վարազդատ Հարությունյան (տեսանյութ)
Փաշինյանը Բագրատ սրբազանի մոտ մարդ է ուղարկել. փորձել է հանդիպել նրա հետ. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
Մեր մտքերը հատկապես ԼՂ մեր 150 000 հայրենակիցների հետ են․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Ֆրանսիայի դեսպանը վիզաների վաճառքո՞վ է զբաղվել, 35 միլիոն եվրոյի՞... «Հրապարակ»
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված հարցեր:
Ջոըզեպ Բորել Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ հանդիպումը գնահատելով դրական:
«Ողջունել եմ Եվրոպական խորհրդի նախագահի հյուրընկալած եռակողմ հանդիպումը: Քննարկել ենք դրա արդյունքները և առաջ գնալու ուղիները, կարծիքներ ենք փոխանակել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ:
ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար», - գրել է Բորելը: