Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Փաշինյանն ասել է․ չի ուզում անգամ պատկերացնել՝ ինչ կլինի, եթե Ռուսաստանը պարտվի

«Հրապարակը» գրում է. «Քաղպայմանագրի կենտրոնական գրասենյակում մայիսի 11-ին Նիկոլ Փաշինյանն ավանդական դարձած ամենշաբաթյա հավաքն է անցկացրել կուսակցության ակտիվի հետ, որի օրակարգային թեման այս անգամ եղել են ՀՀ անվտանգությունն ու արտաքին քաղաքական գործընթացները։ Հավաքին մասնակցել են նաեւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, գործադիրի այլ անդամներ։ Հավաքվածներին հաշվետվություն է ներկայացվել մայիսի սկզբներին վաշինգտոնյան բանակցությունների մասին՝ ըստ էության նշելով, որ դա կարելի է բանակցային հերթական ռաունդ ներկայացնել, որի ընթացքում կողմերը հերթապահ մտահոգություններ են հայտնել, հույսեր փայփայել, որ առաջիկայում փաստաթուղթ կստորագրվի, ավելի ոչինչ։ Ասվել է, որ որեւէ նոր պահանջ սեղանին չի դրվել։ Ուստի այդ ամենը հաշվի առնելով ՝ առաջիկա կիրակի Բրյուսելում կայանալիք եռակողմ ֆորմատից էլ մեծ ակնկալիքներ չկան։

Նիկոլ Փաշինյանն իր ներածական խոսքում անդրադարձել է իրեն ուղղված մեղադրանքներին, որ մայիսի 9-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա միջոցառումներին, եւ հայտնվել է Արեւմուտքի ու արեւմտամետների թիրախում։ Հիշեցնենք, որ միջոցառումից ժամեր անց Ուկրաինան «անբարոյական եւ ոչ բարեկամական քայլ» է համարել ԱՊՀ 7 երկրների առաջնորդների մասնակցությունը Մոսկվայում տեղի ունեցած Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Ուկրաինայի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարարեց․ «Նշված օտարերկրյա պետությունների առաջնորդների մասնակցությունը հանրային միջոցառումներին դիտարկում ենք որպես անբարոյական եւ ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, արհամարհանք ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»։

Նշենք, որ Մոսկվայում տեղի ունեցած շքերթին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սադր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենիայի նախագահ Սերդար Բերդիմուխամեդովը եւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոեւը: Ուշագրավ է, որ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ նշված չէ Բելառուսի նախագահի անունը: 

Ինչեւէ, Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է, որ ինքը ճիշտ որոշում է կայացրել, որը բխում է Հայաստանի կենսական շահերից, հիշեցրել է, որ գազը Ռուսաստանից ենք ստանում, Ռուսաստանը, մեր ռազմավարական գործընկերը լինելուց բացի, այսօր տարածաշրջանում լուրջ դերակատարում է ստանձնել Հայաստանի կյանքում, եւ չմասնակցել շքերթին՝ վտանգավոր արկածախնդրություն կլիներ։ Ավելին, հեռուն գնալով Փաշինյանը նշել է, որ չի ուզում պատկերացնել, թե ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե Ռուսաստանը ձախողվի, պարտություն կրի Ուկրաինայում։ Նկատել է, որ Հայաստանում հարյուր տարի առաջվա պատմական իրադարձությունների կրկնությունը կունենանք՝ կորցնելով անկախ հանրապետությունը։ Փաշինյանն ասել է նաեւ, որ մենք մենակ անկարող ենք լինելու դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին, կրկնել է նաեւ նախորդ հանդիպմանը հնչեցրած այն համոզմունքը, որ եթե մեզ հաջողվի առաջիկա երկու տարում պահել պետությունը, ապա դրանից հետո հարյուրամյակներ կանգուն ենք մնալու։
Խոսել է նաեւ Երեւանում տեղակայված Նեմեսիսի արձանի մասին, վերահաստատել, որ այս հաշտեցման քաղաքականությունը որդեգրելուն զուգընթաց, նպատակահարմար չէր մեր օրերում հուշարձանի տեղադրումը, վստահեցրել է, որ ինքը տեղյակ չի եղել, վարչությունում էլ հարցը չի քննարկվել, սակայն, այդուհանդերձ, խուսափել է հայտարարել՝ արձանն ապամոնտաժվելու է, թե ոչ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ անկլավների վերադարձի մասին Ալիեւի անվերջ հնչող պահանջներին, որին Փաշինյանը խուսափողական պատասխաններ է տվել՝ եզրափակելով, որ կարող է այնպես ստացվել, որ այդ հարցը լուծվի «ոչ ոքի», այսինքն՝ մեր անկլավները մնան մեզ, Ադրբեջանինը՝ Ադրբեջանին։ 

Սահմանային վերջին լարվածության մասին ամենավերջում հպանցիկ է խոսել՝ ասելով, որ ադրբեջանցիների ցանկությունը Սոթքի հանքին տիրանալն է, սակայն վստահեցրել է, որ նպատակին չեն հասնի։ Իսկ Արցախի, հատկապես ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետի մասին չի խոսել, ինչը, իհարկե, արդեն զարմանալի չէ»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan