2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան
26
Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Պատերազմ Արցախում
2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ»

Վաշինգտոնից հետո հայերը նոյեմբերի 9-ի համաձայնագրին երանի են տալու, գումարած նոր պատերազմ իր կորուստներով

ԱՄՆ-ում` Վաշինգտոնի արվարձաններում, 2022 թվականի սեպտեմբերից իվեր առաջին անգամ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի, ԱՄՆի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև, խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ։ Փաստաթուղթը, որը ներկայումս քննարկվում է Վաշինգտոնում, կոչվում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր»:

Ըստ Բայդենի վարչակազմին մոտ կանգնած փորձագետների, Միացյալ Նահանգները ձգտում են ապահովել, որ կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ինչպես նաև ամրապնդել տնտեսական կապերը և նույնիսկ ապահովել հավաքական անվտանգությունը տարածաշրջանում: 

Եթե այս դիվանագիտական ձևակերպումները թարգմանենք մարդկային լեզվի, ապա Վաշինգտոնը ցանկանում է ոչ միայն բարելավել հայ-ադրբեջանական հարաբերությունները, այլև հայ և ադրբեջանցի ժողովուրդներին դարձնել դաշնակից ժողովուրդներ, ովքեր միասին կփորձեն դիմակայել ասենք Ռուսաստանին և Իրանին: Այսինքն` ամերիկացիների գլխավոր խնդիրը այնպիսի ընդհանուր հայտարարի բերել Երևանին և Բաքվին, որ նրանք ոչ միայն իրար թշնամի չընկալեն, այլև դառնան ԱՄՆ-ի դաշնակիցներն ընդդեմ Մոսկվայի և Թեհրանի: Իհարկե, այս հեռու գնացող ծրագրերը ամերիկացիները դեռ չեն ցանկանում բացել, քանզի դեռ նույնիսկ տարրական հարցերում ընդհանրություն չկա Երևանի և Բաքվի միջև, բայց գործընթացի գլխավոր ուղենիշը հայտնի է:

Մի կողմ թողնենք ամերիկացիների երազանքները, մանավանդ, որ դրանք այդքան էլ անկեղծ բնույթ չեն կրում: Պարզ է, որ ամերիկացիների այս ցանկությունը հաշվի առնելով, պաշտոնական Բաքուն միանգամից պահանջում է, որպեսզի Երևանը գրավոր հաստատի, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առանց մեկնաբանությունների:

Երևանն իր հերթին համաձայն է դա անել, բայց փորձում է այդ փաթեթի մեջ տեղավորել այն թեզը, թե պետք է լինի մի միջազգային հարթակ, որտեղ ղարաբաղցի հայերը կկարողանան բանակցել Բաքվի հետ: Վերջինս կատեգորիկ ձևով մերժում է այս դրույթը, նշելով, որ «Ղարաբաղի հարց», որպես այդպիսին այլևս գոյություն չունի, և ինքը ոչ մի միջնորդ չի ճանաչելու: Իսկ ղարաբաղցի հայերի հետ կարող է բանակցել, բացառապես որպես մշակույթային ինքնավարության տրամադրման շրջանակներում:

Միաժամանակ, Բաքուն պահանջում է, որ իր հերթին Երևանն էլ ճանաչի ադրբեջանցիների վերադարձի իրավունքը Հայաստան: Այն ադրբեջանցիների, ովքեր «բռնի տեղահանվել են»  Հայաստանից 1988-89 թվականներին:

Միայն այդ դեպքում Բաքուն պատրաստ է դիտարկել ղարաբաղցի հայերի ապրելու իրավունքը Ադրբեջանում: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Վաշինգտոնի համար մերժելի չեն ադրբեջանցիների պահանջները: Եվ հենց այդ հանգամանքով էր պայմանավորված այն հայտարարությունը, որ հնչեցվեց Վաշինգտոնից, թե «պետք է հարգել Հայաստանում և Ադրբեջանում ապրող բոլոր էթնիկ փոքրամասնությունների շահերը»: Այսպիսով՝ Փաշինյանի դիվանագիտական «աշխատանքի» արդյունքում, Արցախը ոչ միայն կորցրել է իր ինքնորոշման իրավունքի առաջքաշման հարցը, այլև արցախցիների խնդիրները, փաստացի հավասարվել են այն ադրբեջանցիների հետ, ովքեր տեսականորեն իրավունք են ստանալու վերադառնալ Հայաստան: 

Իհարկե, մոտակա ժամանակաշրջանում այդ ադրբեջանցիները դեռ չեն կարողանա վերադառնալ Հայաստան, բայց Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ջանքերով հիմնվում է այդ խնդրի լեգիտիմ հիմնավորումը: Վաղը, երբ բռնկվի նոր պատերազմ, ադրբեջանցիները հենց դրան են հղում անելու, երբ ուժով վերադարձնեն իրենց «փախստականներին» Հայաստան:

Վաշինգտոնում բանակցված փաստաթուղթը, ոչ թե վատն է, այլ ուղղակի մահաբեր է Հայաստանի ապագայի տեսանկյունից: Արցախի մասին այլև խոսք չկա, այն գրեթե զրոյացվել է Փաշինյանի իշխանության կողմից: Բացի այդ Փաշինյանը պահանջում է ամերիկացիներից, որպեսզի Ադրբեջանի հետ նման պայմանագիր կնքելուց հետո լինի միջազգային երաշխիքային մի որևէ ինստիտուտ: Բայց այստեղ էլ ամերիկացիները փաստացի մերժում են հայկական կողմի պահանջները, քանզի նման երաշխիք նրանք Փաշինյանին չեն կարող տալ: Ցանկացած բանիմաց մարդ, նայելով մեր տարածաշրջանի քարտեզին կարող է հասկանալ, թե ինչու ամերիկացիները չեն կարող տալ նման երաշխիք:

Բայց մի կողմ թողնենք Փաշինյանի այս պահանջի հարցը: Գործնականում նա ինչ է ասում, Երևանը չի հավատում թղթի վրա պայմանավորվածությանը և այդ իսկ պատճառով պահանջում է, որ ԱՄՆ տա երաշխիք, որ այդ թղթի գրվածը կյանքի կկոչվի և Ադրբեջանի կողմից չի խախտվի: Մարդկային լեզվով ասաց, Փաշինյանն ասում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի անցած ուղղու քաղաքականությունից ելնելով ԱՄՆ-ն պետք է հայերին երաշխիքներ տա, որպեսզի Հայաստանը իր կնիքը դնի այդ խաղաղության փաստաթուղթի տակ: Իրականում նման երաշխիքը, նշանակում է ամերիկյան զորք բերել մեր տարածաշրջան: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանն առաջարկում է մի բան, որը կհամարվի Թեհրանի և Մոսկվայի կողմից ուղղակի թշնամություն: Իսկ եթե դրան ավելացնենք այն, որ դրան դեմ են նաև Թուրքիան և Ադրբեջանը, փաստացի ստացվում է, որ Փաշինյանն ամերիկացիներից պահանջում է մի քայլ, որին դեմ են մեր տարածաշրջանի բոլոր խաղացողները: Հասկանալի է, որ ամերիկացիները չեն կարող բավարարել Փաշինյանի այս ծիծաղելի պահանջը, գոնե զուտ այն պատճառով, որ պրակտիկ դա հնարավոր չէ: Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի տարածքներով դա հնարավոր չէ, իսկ Վրաստանը նույնպես չի ուզենա, հանուն Փաշինյանի փչացնել իր հարաբերությունները տարածաշրջանի բոլոր պետությունների հետ:

Ստացվում է, որ Փաշինյանը ամերիկացիներից պահանջում է մի բան, որին դեմ են բոլորը: Այսինքն՝ Փաշինյանը Հայաստանը փորձում է թշնամացնել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նույնիսկ չգիտակցելով դա:

Հասկանալի է, որ նման գործչին այլևս չեն հավատում ոչ Թեհրանում, ոչ էլ Մոսկվայում: Անկարայում և Բաքվում նրան դիտարկում են, որպես միջոց Արցախը վերացնելու և Հայաստանի թուլացման համար, իսկ ամերիկացիների համար նա ցանկալի գործիչ է, ով թեև ապրում է մանկական երազանքներով, բայց վստահելի է, քանզի գերադասում է Վաշինգտոնին, այլ ոչ թե Մոսկվային: Բայց քանի որ Վաշինգտոնը վերջնաարդյունքում այդպիսի երաշխիքներ չի կարողանալու տալ, ստացվում է, որ այդ հարթակում բանակցությունները չեն կարողանալու ունենալ լուրջ հաջողություն: Դա հասկանում են նաև Բաքվում և Անկարայում: Վերջիններս այս բանակցություններից ունեն մեկ այլ նպատակ: Իրենք հասկանում են, որ միակ հարթակը, որտեղ հնարավոր կլինի հասնել արդյունքի դա մոսկովյան հարթակն է: 

Այս ամերիկյան հարթակի միջոցով  թուրքերն ու ադրբեջանցիները փորձում են ճնշումներ բանեցնել ռուսների վրա, որպեսզի վերջիններս վերախմբագրեն նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ի օգուտ Ադրբեջանի: Այն որ ամերիկյան այս հարթակը չի ունենալու հաջողություն, որոհետև այստեղ չի կարող լինել երաշխիքների իրական ինստիտուտ, հասկանում  են բոլորը: Իհարկե տեսականորեն նման սցենարը հնարավոր կլիներ, եթե իհարկե կյանքի կոչվեր Բոլթոնի երազանքները և հայերը հանկարծ իրենց դաշնակից համարեին թուրքերին և ադրբեջանցիներին, իսկ թշնամի հռչակեին ռուսներին և իրանցիներին: Բայց դա հեքիաթի ժանրից է և ուրեմն իրենց ծրագրերը չեն կարող կյանքի կոչվել: Բայց այս բանակցային գործընթացը թույլ կտա Ադրբեջանին ևս մի քանի կոշտ քայլեր կատարել Հայաստանից պոկելով ևս մի քանի տարածքներ: Դա կանի այն փուլում, երբ այս ամերիկյան բանակցային տրեկը ավարտվի անարդյունք և Բաքուն կարողանա դրա համար լեգիտիմ ձևով մեղադրել Հայաստանին:

Իհարկե, մինչ այդ կոշտ քայլերը Բաքուն «կհամաձայնեցնի» նաև Մոսկվայի հետ, հասկացնելով վերջինս, որ դա այն «պատիժը» պիտի լինի հայկական կողմի համար, որ վերջիններս չեն ընդունում ադրբեջանցիների պայմանները: Ձեռքի հետ ադրբեջանցիները մինչ այդ կոշտ քայլը կատարելը, նախապես կխոստանան Մոսկվային, որ այդ քայլից հետո պատրաստ կլինեն գերակա համարել բանակցային գործընթացի ռուսական հարթակը:

Այս ամենից կտուժվի բացառապես հայ ժողովուրդը, քանզի Հայաստանը ևս մի քանի նոր տարածքներ կկորցնի, կլինեն մարդկային նոր զոհեր, բացի այդ ադրբեջանցիներին կհաջողվի փոքր ինչ խմբագրել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը իրենց օգտին: Այն ինչ այսօր կատարվում է, եղել է ուղիղ 100 տարի առաջ, սակայն հայ հանրությունը ոչ մի լուրջ հետևություն չի արել իր սխալներից: Քանզի որպեսզի ժողովուրդը գոնե չկրկնի իր սխալը, պիտի ունենա քաղաքական լուրջ առաջնորդություն, որն այսօր դեռ բացակայում է: 

Հայ ժողովուրդը անընդհատ կորուստներ է արձանագրելու այնքան ժամանակ, քանի դեռ թատերաբեմ դուրս չեն եկել մարդիկ, ովքեր կկարողանան առաջարկել երկրին նոր առաջնորդություն և որը վստահություն կառաջացնի հանրության մեծ մասի կողմից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan