Թրամփը հայտարարել է, որ երկրորդ անգամ վերընտրվելու դեպքում Բայդենը կկործանի ԱՄՆ-ն
![Թրամփը հայտարարել է, որ երկրորդ անգամ վերընտրվելու դեպքում Բայդենը կկործանի ԱՄՆ-ն](/timthumb.php?src=/disc/28-04-23/e541965453be6c8b8b757c5be17e1c07.jpg&w=450)
Դիտել նաև
Բայդենը հեռացավ. Հարիսը հայտարարում է, որ ինքն է լինելու հաջորդ նախագահը, Օբաման լռում է. Ո՞վ է վերջապես դառնալու Թրամփի հակառակորդը
Դոնալդ Թրամփը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Դոնալդ Թրամփի դեմ դաշնային մեղադրանք է առաջադրվել, իսկ Ջո Բայդենը կարող է մեղադրվել ուկրաինական ընկերությունից 5 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ
Թրամփին կարող է սպառնալ առավելագույնը մինչև 136 տարվա ազատազրկում
Դոնալդ Թրամփը ձերբակալվել է
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը վերընտրվի նոր նախագահական ընտրություններին, ապա նա կկործանի Միացյալ Նահանգները։ Այս մասին հայտնում է Newsmax հեռուստաալիքը։
«Հաշվի առնելով նրա չարաբաստիկ նախագահությունը, գրեթե անհնար էր պատկերացնել, որ Ջո Բայդենը նույնիսկ կմտածեր երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մասին: Նախապես ձայնագրված տեսանյութում նա ասել է, որ ցանկանում է ավարտին հասցնել սկսածը: Նա ցանկանում է ավարտին հասցնել մեր երկրի կործանումը»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփը ծաղրել էր ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին, որն իր ելույթների ժամանակ պարբերաբար իրեն կորցնում է տարածությունում։
Աղբյուր՝ News.am