Իջևանում քաղաքացիների հետ հանդիպման հիմնական թեման անվտանգային հարցերն էին. Իշխան Սաղաթելյան
Դիտել նաև
Վազգեն Սաղաթելյանը ևս երկու ամսով կալանավորվեց
Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքի մասին որևէ կետ չկա․ Սաղաթելյան
Հրապարակները ազատ են, բա ո՞ւր են մնացածը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
«Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետները ՀՀ-ում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները». Սաղաթելյան
Կյանքից հեռացել է Իշխան Սաղաթելյանի պապիկը
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․
Այսօր Իջևան քաղաքում գործընկերներ Գառնիկ Դանիելյանի, Թադևոս Ավետիսյանի և Քրիստինե Վարդանյանի հետ հանդիպեցինք քաղաքացիների հետ։ Մի քանի ժամ տևած հանդիպման հիմնական թեման անվտանգային հարցերը և մեր պետության առաջ ծանրացած մարտահրավերները էին: Երկրում ստեղծված իրավիճակի մասին զեկույցի ներկայացումից հետո պատասխանել ենք մեր հայրենակիցների բազմաթիվ հարցերին: Այս օրերին յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ խոսելը, կապ հաստատելը և պայքարը հաջողելու միասնական կամքի ամրապնդումը մեզ համար առաջնահերթություն է։ Ապրիլի 29-ին և 30-ին նման հանդիպումներ տեղի կունենան Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում: