Լաչինի միջանցքում անցակետ դնելով՝ Բաքուն խախտել է միջազգային իրավունքը․ Ֆրանսիայի Սենատի անդամ

Դիտել նաև
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հրավիրվել է երկրի ԱԳՆ
Ֆրանսիան աջակցում է բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու ՀՀ անկեղծ ջանքերին․ Կոլոննա
Ֆրանսիայում 6-րդ գիշերն անընդմեջ շարունակվել են անկարգությունները. Տեսանյութ
Մակրոնի որոշումը Միսաք Մանուշյանը կվերահուղարկավորվի Փարիզի Պանթեոնում
Փարիզը Հայաստանին 50 զրահամեքենա կմատակարարի
Ֆրանսիայի Սենատի անդամ Պիեռ Ուզուլյասը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ դնելը միջազգային իրավունքի խախտում է։ Նա այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։
«Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետ դնելով՝ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը։ Այս քայլը գալիս է համալրելու ուխտադրուժ քայլերի երկար ցանկը, որոնք Բաքուն արդեն թույլ է տվել։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ աջակցի Հայաստանին»,-գրել է Ֆրանսիայի Սենատի անդամը։
Աղբյուրը՝ News.am