Հրդեհ Փարաքարի կահույքի սրահներից մեկում. բարդության «1 ԲԻՍ» կանչ է հայտարարվել

Դիտել նաև
Հրդեհ է բռնկվել մանկական այգում, ատրակցիոններից մեկը ամբողջական այրվել է. Տեսանյութ
Խոշոր հրդեհ թուրքական Բուրսայում, 10 գործարան է այրվում. Տեսանյութ
Թուրքիայում երրորդ օրն է՝ հանգցնում են բնական հրդեհը Քեմեր ամառանոցային շրջանում
«Ախպեր, կազարմեն սաղ կրակ են». կացարանում հրդեհի պահին զինվորները հեռախոսազրույց են ունեցել, կա ձայնագրություն
Հրդեհի ահազանգ` Տիչինայի փողոցում
Ապրիլի 20-ին՝ ժամը 14:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի 98 հասցեում գտնվող կահույքի սրահում:
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 300-400 քմ մակերեսով մեկհարկանի շինություն՝ ներսում կահույքի երեսպատման պարագաներ։