Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ) Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ
25
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ» Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Կաթողիկոսի ԺՊ նշանակել Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել 80 միլիոն ռուբլու ավшզшկությшն փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբшկшլվել, ապա կшլшնավորվել է Խաղաղությունը՝ Նիկոլի ձևով․ «Կարճ ասած» Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում «Ստախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես»,- ասում է Վահագն Չախալյանը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Այն պահին, երբ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, արժեքներն ու տեսլականը. նոր պատերшզմի վտանգը կնվազի

Նիկոլ Փաշինյանի 10 մեսիջները ուղղված հայ ժողովուրդին

Այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդես եկավ իր 10 թեզերով ուղղված հայ ժողովուրդին: Թվարկենք այդ մեսիջների իրական փակագծերը բացաց ձևով:

Առաջին մեսիջ

Հարգելի ժողովուրդ ես՝ Փաշինյանս, պատրաստվում եմ հանձնել Արցախը Ադրբեջանին, առանց հանրաքվե անցկացնելու այս հարցի վերաբերյալ, ինչ-որ խոստացել էի 2018 թվականին: Բայց հինգ տարի անցել է և ես հասկացել եմ, որ հանուն ձեր փրկության  պիտի հանձնեմ Արցախը Ադրբեջանին, ձեզ չհարցնելով: Բայց դրա համար մեղավոր են նախկինները, ռուսները, միջազգային հանրությունը, բայց ոչ երբեք ես, ձեր նախկին կուռքը:

Երկրորդ մեսիջ

Հարգելի ժողովուրդ, բայց Արցախը հանձնելուց հետո ես կրկին երաշխիք չունեմ, որ դուք կփրկվեք, քանզի ես խաղաղություն եմ ուզում, բայց Ադրբեջանը կարող է չբավարարվել Արցախով և կարող է ողջ Հայաստանը գրավել, բայց դրա համար մեղավոր չեմ: Մեղավորներ են, Ալիևը, Պուտինը, Բայդենը, Օսկանյանը:

Երրորդ մեսիջ

Հարգելի ժողովուրդ, քանի ես Հայաստանի ղեկավարն եմ մենք իրական դաշնակիցներ չենք ունենա և դրա համար պիտի ոչ թե ինձ փոխեք, այլ 180 աստիճանով փոխեք մեր պատմագրությունը, որպեսզի այդ նոր պատմագրության մեջ մեր դաշնակիցը համարվի, ոչ թե Ռուսաստանը, կամ Իրանը, այլ Թուրքիան և Ադրբեջանը:

Բայց դա նույնպես երաշխիք չի տա, որ մեզ կրկին չեն ոչնչացնի, բայց ես դրա համար էլ պատասխանատվություն չեմ կրելու, քանի դեռ դուք ինձ հավատում էք: Սիրում եմ ինձ հավատացող միամիտ ժողովուրդին:

Չորրորդ մեսիջ

Հարգելի ժողովուրդ, երբ Արցախով չբավարարված Ադրբեջանը նոր պահանջներ ներկայացնի ես կրկին կդիմեմ ձեզ, հասկանալու համար, թե էլի ինչ հանձնենք, որ մեզ իրենք հանգիստ թողնեն: Բայց դա էլ երաշխիք չի տա որ մեզ չկոտորեն: Բայց դրա մեղավորը կրկին ոչ ես կլինեմ, այլ ագահ Ալիևը:

Հինգերորդ մեսիջ

Հարգելի ժողովուրդ, ես հետևողականորեն կյանքի եմ կոչել Ջոն Բոլթոնի բոլոր պատգամները, հանձնել եմ Արցախը, փչացրել եմ Մոսկվայի հետ հարաբերությունները, մնացել է թուրքերին ազգովի քծնենք, որ մեզ եթե կոտորելու են, գոնե փուլային ձևով դա իրականացնեն: Իսկ դրա համար պիտի ազգովի վերացնենք մեր տներից Մասիս սարի նկարները և դրա տեղը դնենք Արագածի նկարը: Բայց դա էլ երաշխիք չի լինելու, որ մեզ միանգամից չկոտորեն: Բայց դրա համար էլ, ոչ թե ես եմ մեղավոր լինելու, այլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Վեցերորդ մեսիջ

Հարգելի ժողովուրդ, Հայաստանին պարտության հասցնելուց հետո Ադրբեջանը դարձավ տարածաշրջանի ամենակարևորագույն երկիրը: Բայց դրանից մենք պիտի ոչ թե տխրենք, այլ ուրախանանք, քանզի դա կարող է մեզ համար էլ հնարավորություն բացի տրանզիտ երկիր դառնալու համար: Ճիշտ է դրա մասին ադրբեջանցիները չեն խոսում, բայց գոնե դրա մասին երազելը օգուտ է: Իսկ եթե դա էլ չստացվի, ապա դրա մեղավորը լինելու է Ալիևը, ոչ թե ես: Քանզի մեր «Խաչմերուկ» ծրագիրը, վաղուց էի պատրաստել, և եթե դա կյանքի չկոչվի, ապա դրա պատասխանատու կլինի միմիայն Ադրբեջանի նախագահն:

Յոթերրորդ

Հարգելի ժողովուրդ կրկին հիշեցնեմ, որ Արցախը դեռ հանձնել էին Ադրբեջանին 1992-ին, հետո վերահաստատեցինք դա 2007-ին Մադրիդում, իսկ հետո վերջնականապես դա ամրագրվեց 2016-ին, չգիտեմ որտեղ: Եվ դուք պիտի իմանաք, որ Արցախը հանձնել են նախկին բոլոր ղեկավարները, իսկ ես փորձեցի կանխել դա, բայց ինձ մոտ դա չստացվեց:Այնպես, որ ես մեղավոր չեմ, դրա համար, նախկիններն են մեղավոր:

Ութերորդ մեսիջ

Հարգելի ժողովուրդ, քանի որ ես ամեն ինչ հանձնել եմ, բայց դեռ իշխանության մեջ եմ, ուրեմն պիտի ազգովի Հայրենասիրության հասկացության մոդելը փոխենք, որ դուք էլ վատ չզգաք այս իրավիճակի համար:

Անկեձծ ասաց ես էլ եմ զարմացած այս վիճակի համար, բայց բնականաբար ուրախ եմ դրա համար: Մանավանդ, որ նոր եմ պարզել, որ Հայրենասիրությունը, դա ընդամենը մտածողության մոդել է, որը ցանկացած պահի, կարելի կլինի փոփոխել, ինչպես, օրինակ երկրի օրենքները:

Իներրորդ մեսիջ

Հարգելի ժողովուրդ, քիչ բան է մնացել, որ վերջացած համարեմ  Ջոն Բոլթոնին տված իմ խոստումները։ Դրա համար մնացել է ընդամենը մի քանի քայլ: Բայց համոզված եղեք, որ դա էլ եմ կատարելու, քանզի դրանից է կախված լինելու իմ լինել-չլինելու հարցը: Իսկ քանի որ ես ձեռ գերագույն արժեքն եմ, ուրեմն ըմբռնումով պիտի ընդունենք վերը նշած հանգամանքը:

Տասներորդ մեսիջ

Վերջապես, հարգելի ժողովուրդ, այսօր կոնի վրա դրված է հետևյալ երկընտրանքը, կամ ես և իմ ընտանիքը ողջ կմնանք, իսկ Հայաստանը կվերանա, կամ էլ հակառակը: Բայց քանի որ ես ավելի կարևոր, «ՄԵԾ»  արժեք եմ մեր ժողովուրդի զգալի մասի համար, քան Հայաստանը, մեր թիմակիցները պիտի տուն առ տուն մտնեն, երկխոսեն, զրուցեն մարդկանց հետ, որպեսզի նրանք էլ հանկարծ չմտքափոխվեն և իրենց ու երկիր ԱՊԱԳԱՆ ավելի վեր չդասեն, քան իմ ԱՊԱԳԱՆ:

Այնպես որ, հարգելի իմ թիմակիցներ, գնացեք և մեր ժողովուրդին համոզեք, որ ԱՊԱԳԱ ԿԱ:

Ահա, սրանք էին այսօրվա Փաշինյանի հիմնական տասը մեսիջները, որոնք ներկայացրել ենք մեր ընթերցողների դատին, առանց ավելորդ ձևակերպումների:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan