ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Հայաստանում է․ կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ
![ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Հայաստանում է․ կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ](/timthumb.php?src=/disc/17-04-23/e58b904fec4fc822c8f4d38172b27071.jpg&w=450)
Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։ Այս մասին գրում է ԱՄՆ դեսպանատունը։