Ահաբեկչություն՝ Թել Ավիվում. կրակել են անցորդների վրա և մեքենայով մխրճվել ամբոխի մեջ. կա 1 զոհ

Դիտել նաև
Ադրբեջանն իսրայելական ավիաբազայից պայթուցիկ ռազմամթերք է տեղափոխել ոչ միայն Բաքու, այլև հայ-ադրբեջանական առաջնագիծ
Իսրայելում ցույցերը շարունակվել են ողջ գիշեր, բժիշկները գործադուլ են հայտարարել
Իսրայելի պաշտպանության նախարարը կմեկնի Ադրբեջան
Զգում եմ ձեր ցավը․ Հայաստանում Իսրայելի դեսպանը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին
Թուրքիան բողոքել է Հայֆայում հրապարակը Հայոց ցեղասպանության զոհերի անվանակոչման դեմ
Իսրայելում՝ Թել Ավիվում, տղամարդը կրակել է անցորդների վրա և մեքենայով մխրճվել Չարլզ Քլոր զբոսայգու ամբոխի մեջ։ Գրանցվել է 1 մահ, գրում է Deutsche Welle-ն:
Երկրի արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։
Մեքենան շրջվել է, սակայն, ըստ ականատեսների, վարորդը շարունակել է կրակել այն մարդկանց վրա, որոնք փորձել են օգնել տուժածներին։
Միջադեպը տեղի է ունեցել Պասեքի տոնակատարության ժամանակ։ Պեսախը կամ Պասեքը հրեական գլխավոր տոներից մեկն է, և նշվում է՝ ի հիշատակ Հին Եգիպտոսում հրեաների ստրկությունից ազատագրման։
Աղբյուր՝ 24News