Ի՞նչ վիճակում են հիվանդանոց հասցվել ադրբեջանցիների վարքագծից տուժած քաղաքացիները. պարզաբանում

Նախօրեին Գորիս-Ստեփանակերտ միջպետական մայրուղու` թշնամու կողմից արգելափակված ճանապարհահատվածում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն վերադարձող արցախցիների նկատմամբ ադրբեջանցիների անթույլատրելի վարքագծի պատճառով առողջական վիճակի կտրուկ վատացում ունեցած ԱՀ քաղաքացիներին համապատասխան բժշկական օգնություն և խորհրդատվություն է ցուցաբերվել, և վերջիններս այսօր` ապրիլի 5-ին, դուրս են գրվել։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրապետական բժշկական կենտրոնի Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Գրիգորի Առստամյանը:
«Երեկ երեկոյան Շուշիի շրջանից Հանրապետական բժշկական կենտրոնի Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է հասցվել չորս բուժառու, որոնցից երեքի մոտ կար հոգեհուզական գերլարված վիճակ»,- ներկայացրել է Գ. Առստամյանը
: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: