ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակից ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է

Դիտել նաև
Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային. Տեսանյութ
Երեկվա միջադեպի պատճառը ՔՊ-ականներից մեկի, որը շատ հաճախ չի գիտակցում ինչ է ասում, սադրանքն էր. Աղվան Վարդանյան. Տեսանյութ
Քաշքշուկ՝ ԱԺ միջանցքում, բախվել են ընդդիմադիր պատգամավորները և ԱԺ անվտանգության աշխատակիցները. Տեսանյութ
Ծեծկռտուք է տեղի ունեցել ֆուտբոլի հայ մարզիչների միջև
Ծեծկռտուք՝ պարեկների և քաղաքապետի միջև․ վերջինս ձերբակալվել է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանը ձերբակալվել է։ Այս մասին այսօր ՀՀ քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Նոր ՔԴ օրենսգրքով միանգամից ազատությունից զրկելու ցանկացած գործողություն ձերբակալություն է համարվում։ Սպասում ենք որոշմանը»,- հավելեց Մելիքյանը։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական, նույն հանձնաժողովի անդամ Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք էր եղել հանձնաժողովի փակ նիստի ընթացքում։