Ֆիզկուլտուրայի ինստիտուտում ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատության մեջ է
Դիտել նաև
Լեզվակռիվ և ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ Քաղաքացիական պայմանագրի, Հանրապետություն և «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների միջև (տեսանյութ)
Երևանում հնդիկների վիճաբանությունն ու ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ
«Վարդա մյուզիք հոլ»-ում ծեծկռտուքի մասնակիցների մեջ են եղել «Ճըվճըվ Արոյի» որդիները. կան վիրավորներ
Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային. Տեսանյութ
Երեկվա միջադեպի պատճառը ՔՊ-ականներից մեկի, որը շատ հաճախ չի գիտակցում ինչ է ասում, սադրանքն էր. Աղվան Վարդանյան. Տեսանյութ
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի Մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանին ծեծի ենթարկած ուսանող 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նշենք, որ ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինստիտուտի իր աշխատասենյակում ուսումնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկվել ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանը: Նրան հարվածներ է հասցրել 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը: Նիկոլյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ ձերբակալվել: Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։