Փաշինյանը հող է նախապատրաստում Սյունիքը հանձնելու համար․ ամեն բան Տիգրանաշենում է որոշվում. Տեսանյութ «Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա». Վահե Հովհաննիսյան Կադաստրի, ամեն ինչ զիջելու ու անիմաստ ծափ տվողների մասին․ «Կարճ ասած». Տեսանյութ
4
Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան Փաշինյանը մեկնում է Թուրքիա Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար Հանդիպմանը ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ «Մայր Հայաստան» շարժման անդամները հանդիպել են քաղաքացիների հետ Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Փաշինյան Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումն ավարտվեց Պատերազմ Արցախում
Ինքնանվաստացման ակտ, բայց արդյոք հանուն ոչնչի՞ ․․․ Լուսանկարներ, տեսանյութ Փաշինյանն Անկարայում է. Տեսանյութ Փաշինյանը հող է նախապատրաստում Սյունիքը հանձնելու համար․ ամեն բան Տիգրանաշենում է որոշվում. Տեսանյութ Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հարցում իր դիրքորոշումը․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ Արկադի Դումիկյանի և Միխայիլ Գալուստյանի տեսահոլովակի BACKSTAGE կադրերը «Հայաստանի դիվանագիտական դիրքերն է՛լ ավելի են թուլանալու». քաղաքագետ. Տեսանյութ Փաշինյանը գնացել է, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի. Արթուր Խաչատրյան Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներից պահանջել է չգնալ Իրան «Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա». Վահե Հովհաննիսյան Ինքնասպան եղած կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկություն էր արվել Հանրայինի եթերում. Hayastan.news Վերջերս ականատես եղանք հրեշավոր մի գործարքի Կործանվում ենք․ մեզ մի ելք է մնացել․ Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ «Մենք հզոր կադաստրի թուղթ ունենք, իսկ ով ասում է՝ մենք այստեղ տնվոր ենք, ցնորամիտ է»․ Հրանտ Թոխատյան Կադաստրի, ամեն ինչ զիջելու ու անիմաստ ծափ տվողների մասին․ «Կարճ ասած». Տեսանյութ Ստեփանակերտի իշխանությունների կողմից որևէ նոր զիջում Ադրբեջանին, Արցախի մահվան դատավճիռն է լինելու. Արմեն Այվազյան Շարունակական նվաստացումներ ու հանգրվանային պարտությունների շարք. Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ Իմ ապագան, իմ երեխաների ապագան, իմ հարազատների ապագան ես տեսնում եմ Արցախում. որեւէ տեղ տեղափոխվելու որեւէ ցանկություն չունենք, մտադիր չենք. Արցախի նախագահ Քարվաճառից՝ Ջերմուկին, Տիգրանաշենից՝ Երևանին և ամերիկյան ողջույններ. Հայկ Նահապետյան. Տեսանյութ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է. Դատախազություն Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ «Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա». Տիգրան Աբրահամյան Հայաստանում ճանապահներն անցանելի են. Լարսը բաց է Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Միրզոյանի հետ Դիլիջանի քրեականի պետը ձերբակալվել է Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան Դատախազությունը այս քայլով փորձեց արդար ձեւանալ «Մոլդովայում հայ համայնքը հրաժարվել էր հանդիպել…». Արթուր Թովմասյան Անբացատրելի է ցավն ու կսկիծը. Այգեստանի միջնակարգ դպրոցը՝ պատանի ըմբիշի մահվան մասին

Արցախում հայերի պաշտպանվածությունը պետք է լինի միջազգային ուշադրության կենտրոնում․ Արմեն Ռուստամյան. Տեսանյութ

Դժբախտաբար Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առաջ չի ենթարկվում որևէ կանոնների, քանի որ իրեն թվում է․ թե ով ինչ կարող է և ում ուժն ինչ պատում է կարող է անել և բոլոր նորմերն ու ստանդարտներն այլևս մի կողմ է դրված։ Այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Պատերազմը հենց այդ տրամաբանությամբ էլ Ադրբեջանը դա սանձազերծեց և իրականացրեց, բայց իհարկե չարաչար սխալվում է, որովհետև ի վերջո միջազգային կարծիքն ուղղորդելը կամաց-կամաց իր արդյունքն է տալու, որովհետև ուզի թե չուզի Ադրբեջանը կոնկրետ երկրների հետ կոնկրետ շահեր ունի և այստեղ ոչ այնքան այդ հայտարարություններն են, որքան այդ երկրների իրական գործողությունները։ Բոլոր այն երկրները, որոնք հայտարարություն են անում պետք է նաև իրենց հնարավորություններն ամբողջությամբ կյանքի կոչեն այդ հայտարարությունից բխած քայլեր»,- ասաց նա։ 

Պատգամավորը նշեց, որ նույն Ֆրանսիան լինելով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի մշտական անդամ, կարող է հարցը տեղափոխել անվտանգության խորհուրդ և պահանջել համապատասպան գործիքակազմ կիրառել այդ որոշումը միջազգային դատարանի իրականացնելու ուղղությամբ՝ հարկադրել որպեսզի Ադրբեջանը կատարի այդ որոշումները․

«Կոնկրետ քայլեր կան նախատեսված և ակնկալում ենք, որ դրանք պետք է իրականացվեն։ Այն երկրները, որոնք դատապարտում են հիմա ունեն նաև իրավական հիմքեր և սրանք պետք է գործի դնել»,- ասաց նա։ Դաշնակացական գործիչը նշեց, որ ֆրանսիացի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան, ով պետք է գա Բաքու և Երևան, նրա առջև պետք է այս խնդիրները դնել և տեսնել, թե որոնք են լինելու կոնկրետ քայլերը՝ Ադրբեջանին ստիպելու համար կատարել միջազգային դատարանի որոշումը։ 

«Արցախում հայերի պաշտպանվածությունը պետք է լինի միջազգային ուշադրության կոնտրոնում։ Էթնիկ զտումների, ցեղասպանության կոնկրետ քաղաքականություն է իրականացնում Ադրբեջանը և սա այն արժքեներն են, որը չի կարող անտարբեր թողնել որևէ երկրի, որն իրեն քաղաքակիրթ է համարում և այս գործընթացը պետք է ամեն տեղ շարունակվի»,- ասաց նա։ Պատգամավորը նշեց, որ Պեմեզեկը շատ ավելի ճիշտ շահերի մասին է խոսում, մնայուն շահերի մասին է խոսում, ոչ թե անցողիկ, նավթ ու գազի, դա մի օր կավարտվի, կսպառվի, բայց դու մի օր կկորցնես շատ ավելի մեծ բան, քո արժեհամակարգը, որի վրա կառուցված է քո պետությունը, քո հասարակությունը, ամեն ինչ․

«Եթե անում ենք շահերի համեմատություն, այս շահը պետք է գերակշռի, մնայուն շահը պետք է գերակշռի, հարատև շահը պետք է գերակշռի։ Այս առումով գործընթացները այդ ուղղությամբ է պետք զարգացնել։ Դժբախտաբար աշխարհը փոխվել է այնպես, որ հիմա ավելի շատ ոչ թե ստանդարտների կամ նորմերի վրա է կառուցվում հավասարակշռությունը, այլ՝ ուժերի բալանսի, ուժերի բալանսն էլ է խախտված, այն պետք է վերականգնել։ Չի կարելի այսօր մտածել, որ կունենաս խաղաղություն, եթե համապատասխան ուժի կուտակում չէս իրականացրել՝ լինի արտաքին, թե՝ ներքին։ Այդ ուժերի բալանսի պայմաններում է, որ խաղաղությունը դառնում է երկկողմանի ընդունելի և շահերի պաշտպանությամբ հավասարակշռված։ Սա պետք է հասկանալ։ Իսկ եթե չունես այդ ուժերի բալանսը, ենթակա ես միայն ճնշումների, դա խաղաղություն չէ, դա ստրկություն է։ Այս վիճակն է, որ ահազանգում են մեր ընկերները։ Հեռվից հեռու ավելի լավ են տեսնում, քան դժբախտաբար մեր շատ գործիչներ, ովքեր ապրում են գետնի վրա։ Այս ամեն ինչը կարողանում են ավելի խորքային ընկալել»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ամեն ինչ անշուշտ մեզնից է կախված, մենք պետք է պայքար ցույց տանք, պայքարող ազգ դառնանք, որպեսզի մեզ պաշտպանեն․

«Պաշտպանում են իր իրավունքերի համար պայքարող ազգին, անհատին, այլ ոչ թե թուլացած, հանձնվող ոչ անհատին կպաշտպանեն, ոչ ազգին, ոչ էլ՝ ժողովրդին։ Նրանք պետք է տեսնեն, որ այստեղ մարտունակության ոգի կա, իրենց արժեհամակարգը կրող, իրենց իրավունքների համար պայքարող ժողովուրդ կա, թեկուզ փոքր են, բայց այդ համակարգը պահպանող ժողովուրդ են։ Իրենց պարտքը կհամարեն պաշտպանել իրենց նմաններին։ Դա նաև իրենց անվտանգության հարցն է լուծվում, եթե իրենք այստեղ տանուլ տան, այդ ոչ քաղաքակիրթ, բռնի ուժով իրենց հարցերը լուծող պետությունները կշարժվեն դեպի Եվրոպա, կհասնեն մինչև իրենց տուն։ Մենք ենք, որ չենք տեսնում, որ այդ սահմանը գալու է հասնի Երևան, եթե զիջելով գնանք, վերջը Երևանում մեր տուն են մտնելու»,- ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan