Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Դիտել նաև
«Զանգեզուրի միջանցքը» պարզապես բացառված է. սահմանազատման հանձնաժողովի հանդիպման վերաբերյալ խոսք չկա. Մհեր Գրիգորյան. Տեսանյութ
Ադրբեջանի փոխվարչապետը Կազանում խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Անհրաժեշտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել ԼՂ, Լաչինի միջանցքի արգելափակումը աղետ է․ դեսպան
«Զանգեզուրի միջանցքին» այլընտրանքային առաջարկ Քըլըչդարօղլուից
Լենցովը Բաքվում Արցախի ապաշրջափակման հարցում հաջողության չի հասել
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին մարտի 27-ին խորհրդարանում անդրադարձել է Արցախի Հանրապետության շրջափակմանը Ադրբեջանի կողմից։ arfd.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
Նախարարն ասել է, որ Կանադան շարունակում է կոչեր ուղղել Ադրբեջանի իշխանություններին Լաչինի միջանցքը բացելու, բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։
Մելանի Ժոլին շեշտել է, որ պետք է վիճակի՝ էլ ավելի վատթարացման դեմն առնել։ Միաժամանակ հայտնել է, որ Կանադան իր զորակցությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող ԵՄ դիտորդական առաքելությանը։