Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն
24
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից Պատերազմ Արցախում
«Կորյունի 14-ի նորակառույցի նախագծի շուրջ լուրջ մտահոգություններ կան»․ «Մայր Հայաստան» «ՀՀ-ն մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում»․ Օվերչուկ «Հանդիպում ունեցա Միխայիլ Միշուստինի հետ»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Դատավոր մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի 18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը

«Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել»

«Փաստ» օրաթերթը գրում է Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հետ

- Պարոն Սողոմոնյան, տեղեկություններ կան, որ Դուք պատրաստվում եք լրատվամիջոց բացել։ Ճի՞շտ է։ Եվ եթե այո, ապա խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ լրատվամիջոց է, ո՞րն է լինելու, Ձեր կարծիքով, դրա լսարանը, ի՞նչ նպատակներ եք հետապնդում, ի՞նչ խնդիրներ եք դնում։

- Այո, ես հաստատում եմ այդ տեղեկությունները։ Իրոք, գործընկերներիս հետ միասին հիմնադրել եմ նոր լրատվամիջոց, նոր կայք, որն աշխատելու է նաև որպես ցանցային /ինտերնետային/ հեռուստատեսություն։ Հիմնական նպատակներս երեքն են։

Առաջինը՝ փորձել ստեղծել մի լրատվամիջոց, որի հիմնական հերոսն ու հասցեատերը կլինի հայը՝ ապրելիս լինի Հայաստանում, Արցախում, թե աշխարհի որևէ երկրում։ Տարօրինակ է և սխալ, բայց մենք, ունենալով հսկայական Սփյուռք, ժամանակակից մեդիա-աշխարհում չունենք գեթ մեկ տեղեկատվական հարթակ, ուր հնարավոր կլինի ճանաչել իրար, հաղորդակցվել միմյանց հետ, քննարկել ազգային խնդիրներն ու հեռանկարները, թերթել մեր ժողովրդի պատմության նշանակալի էջերը։ Համահայկական տեղեկատվական մասնավոր հարթակի ստեղծումն, այսպիսով, իմ նպատակներից առաջինն է։

Երկրորդը՝ ստեղծելն է մի բարձրակարգ, հայության կյանքն ու հիմնախնդիրները լուսաբանող այնպիսի լրատվամիջոց, ուր կբացառվեն բամբասանքն ու ատելության խոսքը։ Անցած տարիներին մեծապես հենց այդ երևույթներն են, որ բաժանել ու պառակտել են մեզ։ Վստահ եմ, որ հնարավոր է ունենալ սուր քննադատությունից չխուսափող, տարբեր քաղաքական տեսակետներ ներկայացնող, լայն մասսայականություն վայելող ու, միևնույն ժամանակ, լրագրողական կոռեկտ վարքագիծ ունեցող լրատվական։ Երրորդը լրագրության հնարավորինս բարձր որակի և լրագրողական փոխգործակցության սկզբունքորեն նոր մակարդակի ապահովումն է։ Չեմ ուզում հիմա բացել բոլոր փակագծերը, ասեմ միայն, որ խոսքը միջլրատվամիջոցային համագործակցության մասին է, ինչը կանոնակարգված ձևով մեր երկրում հազվագյուտ է արվել։ Առայժմ այսքանը, հետո ավելի կմանրամասնեմ որևէ առիթով։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են, և հուսով եմ, որ մայիսին կներկայանանք ընթերցողների ու հեռուստադիտողների դատին։

- Ինչպիսի՞ն է կայքի անվանումը, ո՞րն է հասցեն։

-Կհայտարարեմ առաջիկայում։ Տարբեր մտքեր կան, կյանքի կոչենք՝ կասեմ։

- Կայքի գրասենյակը միայն Երևանո՞ւմ է լինելու, թե՞ նաև այլ երկրում։ Ըստ ամենայնի, համահայկական տեղեկատվական հարթակը նաև ֆիզիկական տարածում է պահանջում։

-Ճիշտ եք, առանց այլ երկրներում գործող խմբագրությունների դժվար կլինի իրականացնել դրված նպատակները։ Ձեռնամուխ եմ եղել թղթակցային կետերի բացմանը Մոսկվայում և Լոս Անջելեսում։ Մայիսին ավելի հանգամանորեն կպատմեմ դրանց մասին։

-Ձեր նախաձեռնած լրագրողի վարպետության դասընթացներից հետո ասում էիք, որ մտածում եք նոր նախագծի մասին։ Սա՞ ի նկատի ունեիք։

- Այո։ Պետք է խոստովանեմ, որ դասընթացների արդյունքներն ամենամեծ խթանը դարձան ինձ համար մասնագիտական գործունեությանը վերադառնալու առումով։ Այս միտքն ունեի վաղուց, իսկ տեսնելով մեր լրագրողների մասնագիտական որակները ու հասկանալով, որ իրենք էլ դժգոհ են հայկական տեղեկատվական դաշտի վիճակից ու կարող են անհամեմատ ավելի բարձր որակ ապահովել, հասկացա, որ հաշվի առնելով կուտակած գիտելիքներս, նաև հնարավորություններս ու մասնագիտական կապերս՝ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել։ Իմ ունկնդիրներից մի քանիսին (իհարկե, նրանց, ովքեր սահմանափակված չեն աշխատանքային պարտավորություններով) ըստ ամենայնի աշխատանքի առաջարկ կանեմ։ Մոտ օրերս կլինի նաև հայտարարություն աշխատել ցանկացող այլ լրագրողների համար։

- Իսկ ո՞րն է կայքի ֆինանսավորման աղբյուրը։ Այլ կերպ ասած՝ ո՞վ է Ձեր հովանավորը։

- Այս պահին որևէ հովանավոր չունեմ, սեփական միջոցներս առայժմ բավարար են։ Բայց պրոդյուսերական երկարամյա փորձս թույլ է տալիս կարծել, որ կկարողանամ լուծել ֆինանսական խնդիրները։ Հուսով եմ` կհաջողվի ստեղծել տնտեսական իմաստով ինքնաբավ լրատվամիջոց։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan