Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ) Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ
25
Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Ինչ է պահանջել արտակարգ իրավիճակների արբիտր Հայաստանից ՀԷՑ-ի գործով. ամբողջական որոշում. «Հետք» «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
80 միլիոն ռուբլու ավшզшկությшն փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբшկшլվել, ապա կшլшնավորվել է Խաղաղությունը՝ Նիկոլի ձևով․ «Կարճ ասած» Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում «Ստախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես»,- ասում է Վահագն Չախալյանը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Այն պահին, երբ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, արժեքներն ու տեսլականը. նոր պատերшզմի վտանգը կնվազի Փաշինյանը Ռուսաստանից շնորհավորել է Ուկրաինայի վարչապետին Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան «Տեղապահ» խամաճիկ-քահանայի ձևաչափը՝ դավադրություն պետականության դեմ. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Մի դեպքում «քաղաքական հայտարարություն» է, մյուս դեպքերում՝ «հանցա՞նք». «Փաստ» Փաշինյանի նպատակը Եկեղեցին գլխատելն ու ամբողջապես թուլացնելն է, իսկ ո՞րն է քաղաքական ուժերի նպատակն ու անելիքները. «Փաստ» Միքայել Սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ Ահավոր բարդակ, ծանրաբեռնված աղբավայր, հին մեքենաներ. ձախողված բարեփոխում՝ Երևանում (տեսանյութ) Ինչ է պահանջել արտակարգ իրավիճակների արբիտր Հայաստանից ՀԷՑ-ի գործով. ամբողջական որոշում. «Հետք» Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ) Վթարի ենթարկված Ан-24-ի հայ ուղևորուհին հրաժարվել էր թռիչքից «Կորյունի 14-ի նորակառույցի նախագծի շուրջ լուրջ մտահոգություններ կան»․ «Մայր Հայաստան» «ՀՀ-ն մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում»․ Օվերչուկ «Հանդիպում ունեցա Միխայիլ Միշուստինի հետ»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Դատավոր մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի

«Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն

1. Եթե դատարանները շրջափակելու կոչին հայ հասարակությունը տար նույն ռեակցիան, ինչ Իսրայելի հասարակությունը՝ իրենց իշխանության դատաիրավական ռեֆորմին, շատ բաներից Հայաստանում հնարավոր կլիներ խուսափել։ Չի բացառվում՝ նույնիսկ պատերազմից։ 

2. Եթե «վնգստացող դատավորներ» արտահայտությանը, լավագույն դատավորներին պատժելու պրոցեսին դատավորների համայնքը տար միասնական կոշտ պատասխան, մեր երկրում զարգացումները այլ կլինեին։

3. Եթե Մնացական Մարտիրոսյանին քրեական դատարանի նախագահ նշանակումը (մարդ, որին նույն Նիկոլը և նրա նկարով «ազնվացող» ԲԴԽ նախագահը ժամանակին համարել են իշխանության կամակատար, որակել ամենատգեղ բառերով, որի մասին զեկույցներ են գրել) հարուցեր համատարած, հրապարակային ցասում, կնշանակեր, որ շանսեր ունենք առողջացման։

4. Եթե հասարակությունը լիներ ավելի զգայուն՝ պետության իրավական կառուցվածքի հարցերում, և այլ վերաբերմունք ցույց տար ՍԴ-ի, Հրայր Թովմասյանի «գրիչային» թեմաներում, մենք այսօր շատ ավելի ամուր կլինեինք որպես պետություն։

5. Եթե իշխանափոխության օրերին Նիկոլին ձերբակալելու եկած, իսկ հետագայում Նիկոլի հրահանգով արդեն նրա քաղաքական հակառակորդներին ձերբակալող գլխավոր դատախազին հասարակությունը մերժեր՝ որպես մարդկային և մասնագիտական դեֆոլտի խորհրդանիշի, այլ ոչ թե հրճվեր «իմ սրտի դատախազ» ձևակերպմամբ, մենք այսօր այսքան անարժապատիվ վիճակում չէինք լինի։

6. Եթե զգալի ռեսուրսների տիրապետող և պետական մեծ փորձ ունեցող գործիչները պայքարեին ոչ թե միայն ու միայն սեփական անձը դատաիրավական ռեպրեսիաներից պաշտպանելու համար, այլ լիներ ավելի մասշտաբային գիտակցում և աշխարհայացք՝ ստեղծել դատաիրավական տեռորի դեմ պայքարի լուրջ համակարգեր, ապա վիճակը երկրում այսքան տխուր չէր լինի։

Նման եթե-ների շարքը մեծ է, և նման հակազդեցության բացակայությունն է բերել էս օրվան։ Բայց սա, ինչ-որ իմաստով, արդեն երեկ է։ Մեր այսօրն ունի ավելի վտանգավոր եթե-ներ։ Եթե հասարակությունն այսօր հասկանա, որ ցուցադրական հակառուսականությունը նոր պատերազմի մեծ ռիսկեր է պարունակում, որ ՀԱՊԿ-ի դեմ դեմարշները լկտիացնում են Ադրբեջանին, որ բանակցություններում տապալումները բերում են Արցախի վերջնական մեկուսացմանը, մենք կկարողանանք գուցե կանխել այդ ամենը։ Բայց դրա համար հասարակությանը պետք է բացատրել այս նոր եթե-ների բերած վտանգները։ Պետք է լինի այն ուժը, որը կկառուցի հանրության հետ այդ կարևոր կամուրջը, կկարողանա բացատրել այս ամենը, ուժ, որը կկարողանա բանակցել հանրության հետ այս բոլոր հարցերի շուրջ՝ հասնելով հաջողության։ Հանրության հետ բանակցություններում հաջողության հասնող ուժը կկարողանա դառնել արդեն դրսի աշխարհի ու հակառակորդների հետ Հայաստանի նոր բանակցողը։

Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan