ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն»

Դիտել նաև
Լեհաստանի նախագահն անսպասելի հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ
Համաձայնեցվում են Պուտին-Էրդողան հանդիպման օրն ու վայրը. Պեսկով
Ռուսաստանյան մետաղագործական խոշոր ընկերությունը մտադիր է ՀՀ-ում ներկայացուցչություն բացել
Ռուսաստանը կոնկրետ գործընթաց է փորձում իրականացնել իր դիրքերը չթուլացնելու և հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպումը. Տեսանյութ
ԱՄՆ-ն վաղուց «չեմպիոն» է դարձել աշխարհի տարբեր մասերում սանձազերծված պատերազմների թվով եւ այլ պետությունների ինքնիշխանության խախտումներով: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:
«Տեղին ու անտեղի Ժողովրդավարական կարգախոսներ հնչեցնելով՝ իրականում Վաշինգտոնը վաղուց արդեն չեմպիոն է դարձել պետությունների ինքնիշխանության խախտման, սանձազերծված պատերազմների ու հակամարտությունների թվի, այլ երկրների քաղաքացիների նկատմամբ կոպիտ ու անօրինական որսի առումով»,-ասել է նա «Российская газета»-ին տված հարցազրույցում։
«Եթե ԱՄՆ-ն իսկապես որոշի շարժվել դեպի ժողովրդավարություն եւ դադարի նվաստացնել իր դաշնակից վասալներին, մենք դա միայն կողջունենք»,-հավելել է նա։
Աղբյուր՝ News.am