«Իրանը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջան֊Նախիջևան սահմանի մոտ». իրանցի փորձագետ
«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Իրանական որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ Իրանը պատրաստվում է նոր զորավարժություններ անցկացնել Ադրբեջան֊Նախիջևան սահմանի մոտ։ Հաղորդվում է, որ ավելի քան 300 միավոր ռազմական տեխնիկա և տանկ է տեղափոխվել տարածաշրջան»: