Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում և Արցախում
![Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում և Արցախում](/timthumb.php?src=/disc/24-03-23/332a56a8aade7c1e3c0e352c3ffd721e.jpg&w=450)
Դիտել նաև
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում՝ 3 բալ, Կոտայքի մարզում 2 բալ ուժգնությամբ։ Ցնցումները զգացվել է նաև Արցախում։