Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Պատերազմ Արցախում
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի

ՔՊ-ն լրագրողների մասին անձնական տվյալներ է հավաքում. իրենց խելքով՝ այդպես ճնշելու են

Մի քանի տարի առաջ գործող իշխանությունների օրոք Ոստիկանության 7-րդ վարչության պետի Դուբայի անշարժ գույքերի մասին հետաքննություն էինք հրապարակել: Վարչության պետը մի քանի օր անց ցանկություն էր հայտնել ոչ հրապարակային հանդիպել ինձ հետ: Ես առաջարկեցի հանդիպել հոդվածի հեղինակին: Հեղինակը գնաց հանդիպման: Բացատրել էր՝ ինչպես է ձեռք բերել Դուբայի իր տները: Հանդիպման ժամանակ լրագրողին ասել էր, թե նրա կինը որտեղ է աշխատում (տվյալը սխալ էր), որ «Հետք»-ի խմբագրի որդին ուսանող ժամանակ կռվի մեջ է հայտնվել, մի խոսքով՝ մեր բոլոր անձնական տվյալներն էր հավաքագրել եւ ուզում էր ասել՝ ինքն էլ կարող է դա օգտագործել, որ լրատվամիջոցներում կապեր ունի: Այդ վարչության պետին հետո հանեցին, հիմա նա այլ պաշտոն է զբաղեցնում: 

ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լրագրողների մասին տվյալներ է հավաքագրում, ինչպես իրենք են ասում՝ իրար մեջ, դոսյեներ են հավաքում:

Այսօր իշխանությունները իրենց թիվ մեկ թշնամին համարում են լրատվամիջոցներին եւ լրագրողներին: Այդպես է, որովհետեւ իրենք ընդդիմությունից չեն վախենում, վախենում են միայն լրագրողներից: Նրանք են իրենց «հերոսական» էջերի մասին հանրությանը տեղեկացնում: Իշխանությունն ամեն ինչում մեղադրում է լրատվամիջոցներին: Դա ամեն առիթով հնչեցնում է Նիկոլ Փաշինյանը, թիմակիցներն էլ, հետեւելով իրենց ղեկավարին, գրեթե ամեն օր թիրախավորում են լրագրողներին: ՔՊ-ն չի ուզում իրենց մասին որեւէ հրապարակում լինի, որտեղ թիմի անդամներին մեղադրում են կոռուպցիայի, անօրինականությունների, չարաշահումների մեջ: ՔՊ-ականները այդպես էլ չհասկացան, որ արդեն պաշտոնյաներ են, եւ իրենք են ընտրել թիրախում լինելու հանգամանքը: Երբ լսում ես նրանց ճեպազրույցները, հարցազրույցները, հասկանում ես, որ պետության այս աղետալի վիճակը իրենց բնավ չի էլ անհանգստացնում: 

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր «բացահայտում է» արել։ Ճեպազրույցի ընթացքում լրագրողներին մեծ ոգևորությամբ հայտնել է, որ իր տվյալներով` «Հետք»-ի փոխխմբագիրը նույնպես տուն է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում: Նա «մոռացել» է նշել բնակարանի չափը, այն 52 քմ է:

Վահագն Ալեքսանյանին տեղեկացնեմ, որ «Հետք»-ի խմբագիրն էլ է տարիներ առաջ բնակարան ձեռք բերել Ծարավ Աղբյուր թաղամասում։ Որ ձեր աղբյուրներին ավելորդ գործի չդնեք, ասեմ՝ 56 քմ է: Վահագն Ալեքսանյանը գտնում է, որ միայն պաշտոնյաները կարող են տուն ձեռք բերել, մյուսները չպիտի դա անեն:

Ինչն է եղել լրագրողների վրա հերթական հարձակման առիթը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եկամտահարկով տուն էր ձեռք բերել «Երազ» թաղամասում: Դա արտացոլված է իր հայտարարագրում: 2022-ին հիփոթեքով երկրորդ տունն է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում: Բնակարանը 165 քմ է: «Հետք»-ը գրել է այդ մասին: Գրել ենք, որ ձեռք է բերել շատ ցածր գնով: Հիմա ՔՊ-ն ասում է՝ ինչու եք գրել, ինչու եք խախտում մեր անդորրը:

Հիմա բացատրեմ՝ ինչու ենք խախտում ձեր անդորրը: Խախտում ենք, որովհետեւ կացարանում, անհայտ հանգամանքներում վառվում է 15 զինվոր: Խախտում ենք, որովհետեւ այսօր շատ դիրքերում չկան գիշերային տեսանելիության սարքեր (անհրաժեշտության դեպքում կարող ենք հրապարակել), գրում ենք, որովհետեւ բանակից բան չի մնացել, գրում ենք, որովհետեւ փոխանակ մեր պաշտպանությամբ զբաղվեք՝ զբաղվում եք լրագրողներով:

Ինչ եք ուզում իմանալ, միանգամից հարցրե՛ք, կպատասխանենք։ Իմ մասին ուրիշ տվյալներ էլ կարող եմ տալ, մեծ պարտքեր ունեմ՝ հիվանդանոցին, ընկերներիս: Սոցիալական մի ծրագիր անելու մտադրություն ունեմ ընկերներիցս մեկի հետ, Արցախի հանձնված տարածքներից փողոցում հայտնված մարդկանց համար: Եթե ավելի շատ մանրամասներ են պետք, կարող եք դիմել, կպատասխանեմ ձեր հարցերին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan