Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց»

Ինչո՞ւ քամուն տվեցին «թավշյա» փետուրները

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երեքշաբթին բարի չէր Նիկոլ Փաշինյանի ու նրա քարոզչական թիմի համար: Ասենք՝ «բարի չէր»-ը մեղմ և փափուկ բնորոշում է: Միանգամից պետք է նկատել՝ «թարս օր» էր: Հարվածն էլ եկավ այնտեղից, որտեղից Նիկոլ Փաշինյանն ու նրա պարգևավճարյալ խումբը ամենից քիչ կարող էին սպասել. Միացյալ Նահանգներից: Բանն այն է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել էր, «Մարդու իրավունքների» զեկույցի քորոցն առած, հատիկ առ հատիկ պայթեցնել «ժողովրդավարության չեմպիոնների լիգայի», «ժողովրդավարության բաստիոնի» և նմանօրինակ այլ ձևակերպումներով փաշինյանական քարոզչության փուչիկները: Նախ՝ հիշեցնենք, որ ԱՄՆ արտաքին-քաղաքական գերատեսչությունը, նույն ինքը՝ Պետքարտուղարությունը կամ Պետդեպարտամենտը (Պետդեպ՝ հարմարության համար) ամեն տարի ալամ աշխարհի երկրներում մարդու իրավունքների առումով եղած վիճակի զեկույց է պատրաստում ու հրապարակում:

Եվ ահա, 2022թ. Մարդու իրավունքների ԱՄՆ Պետդեպի զեկույցում Հայաստանի վերաբերյալ այնպիսի՜ նշումներ են արված, որ եթե չիմանաս, թե որ երկրի մասին է, ապա կմտածես, որ նկարագրված է աֆրիկյան որևէ արնախում-բռնատիրական ռեժիմի անմարդկային լծի տակ կեղեքվող ժողովրդի վիճակն ու դառը ճակատագիրը: Սակայն, ի ցավ մեզ, խոսքը հենց մեր երկրի, մեր ժողովրդի մասին է: Ի՞նչ են արձանագրել ԱՄՆ զեկույցի հեղինակները շատերի կողմից արևմտամետ ընկալվող Նիկոլ Փաշինյանի կառավարության ու նրա իշխանության ներքո հեծող-հեծեծող Հայաստանում տիրող վիճակի մասին: Հիացեք, խնդրեմ. ԱՄՆ Պետդեպի զեկույցի համաձայն, 2022-ին Հայաստանում լուրջ խնդիրներ են գրանցվել իրավապահ մարմինների («անվտանգության ուժերի») կողմից քաղաքացիներին խոշտանգելու, բանտային ծանր պայմաններում պահելու, կամայական ձերբակալություններ իրականացնելու, մարդկանց անձնական կյանքին ապօրինի միջամտելու առումներով:

Բայց դա էլ ամենը չէ: ԱՄՆ Պետդեպի զեկույցում նշվել է նաև այն մասին, որ Հայաստանում իրականացվում են խոսքի ազատության սահմանափակումներ: Ավելին, նշվում է, որ դատական համակարգը անկախության խնդիր ունի կամ էլ, ուղիղ ասենք, անկախ չէ: Եվ ոչ պակաս սպանիչ է ԱՄՆ Պետդեպի զեկույցի արձանագրումը Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության մասին: Ասում ենք՝ «սպանիչ», քանի որ բառացիորեն մի քանի օր առաջ իր բազմաժամանոց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, չգիտես թե ում համոզելու հույսով, հայտարարեց, թե բա՝ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Եվ ընդամենը մի քանի օր անց «քեռի Սեմը» Վաշինգտոնից հեգնեց. «Տղա ջան, էս կարո՞ղ է «տեղը չես բերում», որ նման բաներ ես ասում: Կարո՞ղ է գիտես՝ մենք էլ քեզ ձայն տված կամովին դյուրահավատներն ենք...»:

Կարճ ասած, ԱՄՆ Պետդեպի զեկույցում Նիկոլ Փաշինյանի իշխանության «թավշյա» փետուրները քամուն են տվել, քիչ չէ, դեռ մի բան էլ լիովին մերկացրել են Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ժողովրդավարական լինելու մասին հայտարարությունների սնանկությունը: Որպեսզի հասկանալի լինի, թե ԱՄՆ Պետդեպի զեկույցի հեղինակները որքան ուշադիր են գտնվել իրողություններ արձանագրելու առումով, այստեղ նշենք զեկույցում արտացոլված նաև այն դիտողությունը, ըստ որի, «ՀՀ կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և պատժելու համար: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել»:

Նրանց ուշադրությունից նմանապես չի վրիպել նաև հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և իրավապահների կողմից այդ մահերի հետ կապված պատշաճ հետաքննություն չանցկացնելու վերաբերյալ հարցը: Մի խոսքով, ԱՄՆ Պետդեպի զեկույցում այնպիսի նշումներ են արվել, որ եթե դա լիներ, օրինակ՝ մի 10-15 տարի առաջ, ապա Նիկոլ Փաշինյանը առնվազն կես տարի թերթից, ԱԺ ամբիոնից-բանից հենց միայն դրա մասին կգրեր ու կաղմկեր: Բայց այստեղ այլ հարցեր էլ կան: Իհարկե, այնպես չէ, որ մենք, ի վերջո, ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցից պիտի տեղեկանայինք, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել, ինչպիսի մղձավանջի մեջ: Մենք այդ ամենի մեջ ենք ապրում, մամուլն էլ ամեն օր գրում է այդ ամենի մասին:

Հարցն այն է, թե ԱՄՆ Պետդեպն ինչո՞ւ է որոշել հրապարակավ ապտակել յուրային Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, հօդս ցնդեցնել նրա՝ քարոզչական «ժողովրդավարության բաստիոնը»: Հնարավոր է, ի դեպ, որ փաշինյանական իշխանությունների ու դրանց ուղիղ կրնկի տակ դրված իրավապահ մարմինների ապօրինությունները, կամայականություններն ու թույլ տված այլանդակությունները, նույն համակարգային կոռուպցիան արդեն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ ԱՄՆ-ն չի կարող այդ ամենի վրա «աչք փակել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan